Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 30 դատապարտյալներ այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել:
Դատապարտյալները հանդիպում են պահանջում ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ:
«Մենք պահանջում ենք վերանայել համաներման նախագիծը: Արտակ Զեյնալյանն ասում էր, որ աննախադեպ համաներում է լինելու, ի՞նչն է դրա աննախադեպ: Ո՞ւմ վրա է ազդում: Մենք ուզում ենք, որ այն տարածվի նաև 10 տարվա ընթացքում միջին ծանրության դեպքերի վրա էլ»,- «Ա1+»-ին հայտնել է նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, հացադուլ հայտարարած Գ. Ա-ն:
33-ամյա Ասատրյանը 8 տարով դատապարտվել է կողոպուտ կատարելու համար. «1 մլն 900 հազար դրամի գողություն եմ արել, ներում եմ խնդրել, ամբողջ գումարը հետ եմ վերադարձրել: Հետո 2009-ին համաներումով ազատ եմ արձակվել, նորից, իմ խելքից, խնդիրներ եմ ունեցել ու հայտնվել այստեղ: Ինձ հետ հացադուլ անող ընկերս 4 հազար դրամի գողություն է արել, այն էլ գողություն չի, ընկերոջից պարտքով գումար է վերցրել, ոչ մեկիս վրա այդ աննախադեպ համաներումը չի ազդում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը