Ում էր իրականում ձեռնտու ԸՕ նախագծի տապալումը

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ կրկին տապալվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Կողմ քվեարկեց 62, դեմ՝2 պատգամավոր, ԸՕ-ն ընդունելու համար պահանջվում էր 63 ձայն, այսինքն ընդամենը մեկ ձայն պակասեց: ՀՅԴ, ԲՀԿ, Ելք խմբակցությունների և ՀՀԿ-ից անջատված պատգամավորների թիվը միասին կազմում է 65, սակայն արտահերթ ընտրություններին աջակցություն հայտնած ՀՀԿ-ականներից մի քանիսը եւ ՀՅԴ երկու պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը բացակա էին: Դրա փոխարեն Գագիկ Ծառուկյանը անձամբ էր եկել ԱԺ եւ մինչեւ վերջ մնաց, իր ղեկավարած խմբակցությունն էլ մեկ մարդու պես ներկայացել էր նիստին ու կողմ քվեարկեց, քվեարկությունից հետո Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին «իրեն հարգելու» եւ նիստին ներկայանալու համար։ Իսկ ահա, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը չընդունեց Փաշինյանի թիմակիցների հնչեցրած մեղադրանքները, թե սա սաբոտաժ էր ԸՕ-ի նախագծի նկատմամբ։ «Մենք սովոր ենք, որ Թիֆլիսում էլ հանրակառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ական երկու պատգամավորներ չմասնակցեցին Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությանը: Ռուստամյանի խոսքով՝ այդ երկու ձայն պակասել նշանակում է, որ բոլորի հետ համախոհությամբ պետք է գնային ընտրությունների, մարդիկ պետք է փորձեն իրենց սխալները շտկել, ոչ թե իրենց սխալները վերագրել ուրիշներին: «Իրականության մեջ եթե երկու անգամ մի բան չի ստացվում, սա նշանակում է, որ այն պրոցեսը… Եթե տեղի ունենար համախոհությամբ գործընթաց, պրոբլեմներ չէին առաջանա: Իսկ քանի որ դրված է դեկտեմբեր ամիսը և ամեն ինչ հարմարեցվում է դրան, նման բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած ուրիշ տեղ են ման գալիս, սաբոտաժ, ի՞նչ սաբոտաժ, եթե մենք յոթ հոգուց հինգ հոգի կողմ ենք քվեարկել»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ իրենց խմբակցության երկու պատգամավորներ բացակայել են, քանի որ անձնական պատճառներ են ունեցել: «Չեմ կարողացել իրենց հետ կապվել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան: Նրանցից մեկն ուղղակի քվեարկել է նախորդ անգամ»,- նշեց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե անգամ իրենցից մեկ մարդ էլ կողմ քվեարկեր նախագծին, դա նշանակում է, որ իրենք իրենց խոստումը պահել են: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը ամբողջությամբ ընդունել է իշխանության խաղի կանոնները, ինչն էլ այսօր ապացուցեց իր խմբակցության քվեարկությամբ։ Այդուհանդերձ ուշագրավ է ՀՅԴ-ի պահվածքը, որն ամենաշատն էր «պոռում», որ պետք է հրաժարվել հին ընտրական օրենսգրքից, մասնավորապես ռեյտինգային ընտրակարգից։ Դեռեւս անցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ում դժգոհում էինք այս ընտրակարգից եւ համամասնականին անցնելու առաջամարտիկները հենց նրանք էին։ Հետեւաբար այս համատեքստում է , որ պետք է հասկանալ, թե ում է իրականում ձեռնտու գործող ԸՕ-ով ընտրություններին գնալը եւ ինչու շագանակները ՀՅԴ-ի ձեռքով դուրս բերվեցին կրակից։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am