Եթե ՀՀ-ն կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միակ մեղավորը Փաշինյանն է լինելու. Շարմազանով

Ջոն Բոլթոնի հայտարարության վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք այսօր ի ցույց են դնում Հայաստանի նոր իշխանությունների, մեղմ ասած, ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, այս օրերին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության պատասխանատու քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից» հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին: «Վարչապետ Փաշինյանը շատ է սիրում խոսել հպարտ ու ինքնիշխան քաղաքականությունից, բայց այս 6 ամսվա ընթացքում միայն բարձր գոռալով նահանջ ենք արձանագրել հայ-ռուսական հարաբերություններում: Բավականին խնդրահարույց հարցեր են առաջացել՝ սկսած ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունից մինչև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի քրեական գործով անցնել ու ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա»,-նշեց նա: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եթե Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա դրա միակ մեղավորը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է լինելու: «Բոլթոնի հայտարարության մեջ անհաջող ձևակերպումներից ավելի մտահոգիչ է ՀՀ վարչապետի իրականության ամբողջական գիտակցման գրեթե բացակայությունը: Ուստի՝ Ռուսաստանի՝ որպես ՀՀ դաշնակցի մտահոգությունները, կարծում եմ՝ անհիմն չեն: Ասել ու ասում եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը բխում է մեր շահերից, և մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը ՀԱՊԿ-ում: Բայց իրականում Փաշինյանի կառավարությունն անում է հակառակը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն «անքաղաքավարություն» է որակել Բոլթոնի հայտարարությունները:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am