Նիկոլ Փաշինյանը «կոզր» է տվել Քոչարյանին

Երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է նոր իշխանության ախտորոշման անշնորհակալ գործը։ «Հայոց աշխարհի» հետ հարցազրույցում նա շոշափել է բազում կնճռոտ հարցեր ու ճշգրիտ եզրահանգումներ արել։ Օրինակ նա ասել է, որ կառավարության և նախարարների նման հաճախակի փոփոխությունը կհանգեցնի միայն խառնաշփոթի․«Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։ Ամենից կարեւորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետեւողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որեւէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը՝ 3 տարի։ Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, եւ ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել եւ ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է» ասում է երկրորդ նախագահը, որը մեծ հաշվով կարելի է նաեւ խորհուրդ ընդունել որպես այդ ոլորտում հմուտ կառավարչի կողմից։ Քոչարյանը ապագայում անփորձ օրենսդիրների իշխանություն է կանխատեսել, ինչը միանգամայն տրամաբանական է։ Որ կադրային քաղաքականությունում ինքն իրենից գոհ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանը, երեկ նա այդ մասին խոստովանեց ԱԺ հատուկ նիստում։ Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին . «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս ամսիների ընթաքում կադրային քաղաքականության հարցում եղել են որոշակի ձախողումներ, տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ որոնելու պիտանի կադրերի՝ անկախ քաղաքական պատկանելիությունից» հարցին նա դրական պատասխան տվեց․«... Իհարկե ընդունում եմ, որ կառավարությունն անթերի չէ ու սխալներ գործել է ու գործելու է: Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ սխալներ չի գործում: Պատկերացրեք, ասեմ՝ չէ, չեմ ընդունում, ոչ մի սխալ չենք արել ոչ մի հարցում, հետո՞... Էն, ինչ ուզում ենք անել ու արել ենք, դա աննախադեպ է և նույնիսկ Ձեր նշած իդեալական կադրերը դեռ իրենց էլ մինչև վերջ պարզ չեն լինելու պարամետրերը, ինչ ուզում ենք անել»,- ասաց Փաշինյանը: Ամենայն հավանականությամբ, այս նկատառումով է, որ Նիկոլ Փաշինյանը կադրային բազան որոշեց համալրել նախորդ իշխանության պրոֆեսիոնալ կադրերով, նույնիսկ այնպիսիններով, որոնք ժամանակին հանրային միարժեք ընկալում չեն ունեցել, օրինակ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ԱԻՆ նախարար Ֆելիսք Ցոլակյանը։ Գործադիրի միջին օղակներում նույնպես նախորդ իշխանության ներկայացուցիչների պակաս չի զգացվում։ Զարմանալին այն է, որ այս քաղաքականությունից հետո նա շարունակում է դատափետել նախկիններին, խոսել նրանց կոռումպացվածության մասին, ասել, որ ինքը արմատախիլ է արել Հայաստանում կոռուպցիան, օլիգարխիան եւ առհասարակ շատ ու շատ արատավոր երեւույթներ․«Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան» այս առթիվ հեգնում է Քոչարյանը շարունակելով․« Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին»։ Նիկոլ Փաշինյանը հատկապես Քոչարյանի ձեռքը մեծ «կոզր» է տվել ի դեմս Ցոլակյանի ԱԻ նախարար նշանակելով։ Երկրորդ նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: «Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար»:Ասել կուզի՝ եթե Ցոլակյանը կոռուպցիոներ է եղել, ապա ինչու եք նրան նշանակել նոր Հայաստանի նախարար, եթե չի եղել, կնշանակի նոր իշխանությունը դեմագոգությամբ է զբաղվում։ Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am