«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ կրկես էր հիշեցնում։ Բոլոր այն ուժերը, որոնց, թվում է, ձեռնտու է այս ընտրակարգը, դեմ էին դրան՝ «ՔՊ», ԲՀԿ, իսկ այն ուժը, որը ռեյտինգայինի ոխերիմ հակառակորդն էր՝ ՀՅԴ-ն, տապալեց ԸՕ ընդունումը։ ՀՅԴ 2 պատգամավոր՝ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը, բացակայում էին նիստից․ ԸՕ-ին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, պակասեց 1 ձայն, չնայած Գագիկ Ծառուկյանը Ղրիմից կանչել-բերել էր անգամ իր կուսակից Հրանտ Մադաթյանին, ով կնոջ բուժման համար գտնվում էր Ղրիմում։ Նա Հայաստան էր վերադարձել հաշված ժամեր առաջ՝ հատուկ քվեարկությանը մասնակցելու համար։ Անգամ Վարդան Ղուկասյանը, ով դեմ էր արտահայտվել նոր ԸՕ-ին, Ծառուկյանի հրահանգով հնազանդ ներկայացել էր, եւ խմբակցությունը մեկ մարդու պես կողմ քվեարկեց։ Իշխանական թեւի եւ նրան աջակցող պատգամավորների ընդհանուր թիվը 69 է, սակայն երեկվա նիստին չէին ներկայացել Արայիկ Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանը, Հակոբ Բեգլարյանը եւ այլք:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը