Փաշինյանի գործարքը նախկին ուժերի հետ

Արդեն կասկած չկա, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գործող ընտրակարգով։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից հետո ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել , որ այլեւս չեն նախաձեռնի եւս մեկ արտահերթ նիստ գումարել, որպեսզի ԸՕ-ն կարողանան փորձել անցկացնել։ «Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությամբ Ազգային ժողովն ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Վերջինս կարծում է, որ այսպիսով խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը, Ազգային ժողովի վրա կառավարության ներազդելու փորձը ձախողվեց. «Կասեցվեց նաեւ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը»: Արմեն Աշոտյանը վստահ է, որ ինչ-որ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին`ցուցաբերած քաղաքական սկզբունքայնության համար, ինչը թույլ չտվեց, որ «Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին»։ Հիշեցնենք, որ ԸՕ-ի նախագծի ընդունմանը պակասեց մեկ ձայն, ինչ արեդն իսկ կասկած է հարուցում՝ եթե իշխանություններին պետք լիներ ընդունել նոր ԸՕ-ն, ապա ամեն ինչ կանեին այդ մեկ ձայնն ապահովելու համար։ Նշենք, որ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նույնպես կարծում է, որ «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում»: «Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու», ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Խնդիրն այն է, որ ռեյտինգային մոդելը կարված է իշխանությունների հագով եւ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատճառ չուներ հրաժարվելու այդ մոդելից եւ քաղաքական մենաշնորհ ձեւավորել։ Հատկապես, որ իշխանությունն իր ձեռքում է եւ նա կարող է կանխել մյուս ուժերի, մասնավորաբար ՀՀԿի եւ ԲՀԿ-ի ոչ կառավարելի քայլերը, թույլ չտալ, որ նրանք էլ հավասար կերպով օգտվեն այս մոդելից։ Իհարկե, այն ձեռնտու է նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, որոնց խորհրդարան անցնելը ավելի կլեգիտիմացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կընդգծի սեւերի ու սպիտակների բեւեռը , քան ցանկացած այլ ուժը, որը մաս չի կազմում նախկին իշխանությանը եւ ինչ-որ պահից կարող էր ուժեղանալ ու վտանգ ներկայացնել Փաշինյանի իշխանությանը։ Իսկ ՀՀԿ-ով ընտրություններին մասնակցած օլիգարխները այս ընտրություններին կաջակցեն Նիկոլ Փաշինյանին, ինչպես որ այսօր Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ։ Հ․Գ․-Միայն թե անհասականալի է, ինչու ՀՅԴ-ն ներքաշվեց այդ խաղի մեջ, ի վերջո, այս կուսակցությունը դեռ անցած տարի էր ընդդիմանում ռեյտինգային ընտրակարգին եւ հիմա էլ առաջարկում էր պարտադիր փոխել ԸՕ-ն, նոր գնալ ընտրությունների։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական երկու պատգամավորները բացակայում էին, եթե գոնե մեկը ներկա լիներ ու քվեարկեր, ապա օրենսգիրքը կանցներ։ Ինչ է ստանալու դրա դիմաց ՀՅԴ-ն։ Միթե Փաշինյանը ցանկանում է խորհրդարանը ձեւավորել նախկին ուժերից: Անի Սահակյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am