ԵՊԲՀ-ն հորդորում է իրավապահներին զբաղվել Արսեն Թորոսյանի «պատասխանատու հայտարարություններով»

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին՝ ևս մեկ անգամ փաստարկված ներկայացնելով օրեր առաջ ԵՊԲՀ-ում հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մանրամասները Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև նախարարի պաշտոնակատարի կողմից ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ հորդորորելով իրավապահներին զբաղվել Արսեն Թորոսյանի «պատասխանատու հայտարարություններով»։ Բժշկական համալսարանի մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին. Միջոցառում է կազմակերպվել ԵՊԲՀ-ում՝ 2 Նոբելյան մրցանակակիրներ հրավիրվել են բժշկական համալսարան, շրջանավարտներին իրենց ավարտական վկայականներն են հանձնել, որից հետո հոգեբուժարանի տնօրենը քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ակադեմիական հաստատությունում դռներ է շրխկացրել: Փաստենք նաև, որ նույն անձը նույն վարքագիծն է դրսևորել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ԵՊԲՀ-ում գրանցված միջադեպից ընդամենը 2 օր հետո: Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին. 1. Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քաղցրավենիքի ու ջրի չարաշահման դեպքեր են գրանցվել վերջին տասը տարիների ընթացքում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բոլորս գիտենք, որ նշված հաստատությունը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում և ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի: Այնուամենայնիվ, եթե 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածի չարաշահումների իրավական պատասխանատվությունը Արմեն Մուրադյանին է, ապա կառաջարկեինք իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս «պատասխանատու» հայտարարությամբ: 2. Ինչ կապված է հոգաբարձուների խորհրդում Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցին, ապա փաստենք, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են Հիմնադրամների և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների համաձայն, այսինքն այս պարագայում բժշկական համալսարանը որևէ լիազորություն չունի՝ հարցը ՀՀ Կառավարության տիրույթում է: Սակայն, ուզում ենք ասել, որ պատրաստակամ և բաց ենք ցանկացած կառուցողական և առողջ համագործակցության՝ ի նպաստ մեր բուհի զարգացմանը: 3. Մեղադրանք հնչեցվեց նաև, որ ապրիլյան օրերին բժշկի հետ գրանցված միջադեպն արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է հարգարժան Նախարարի պաշտոնակատարն այս հայտարարությունն արել և կուզենայինք տեղեկացնել, որ հենց դեպքի օրը, նույն պահին պատկան մարմինների ղեկավարություններին ահազանգվել է և դատապարտվել է միջադեպը, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունը եկել է, տեսակցել է մեր բժշկին, հրապարակային ներողություն է խնդրել և քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, այդքանով էլ չբավարարվեցինք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, հենց նույն օրը, եկավ հիվանդանոց, տեսակցեց բժշկին և ներողություն խնդրեց միջադեպի հետ համար: Եթե հիմնավորումների կարիք լինի կարող ենք տրամադրել նաև այդ օրվա տեսանյութերը, պաշտոնական հայտարարությունները և հենց նույն բժշկի խոսքերը: 4. Ասուլիսում ասվեց նաև, որ որոշ բժիշկների, պրոֆեսորների ստիպել ենք ստորագրել բաց նամակի տակ, ոմանք էլ հրաժարվել են: Վստահ ենք, որ մեր Նախարարը առողջապահական ոլորտի ներքին խոհանոցը, փոխհարաբերությունների առանձնահատկությունները շատ լավ է պատկերացնում և գիտի, որ բժշկական աշխարհում կայացած բժիշկներին, որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ: Իսկ նման միահամուռ և արագ արձագանքի պատճառը գեթ մեկն էր՝ միջադեպի աննախադեպությունը»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am