Նախազգուշացնող կրակոց, ինչ հետեւություն կարվի դրանից

Կես տարի է ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, սակայն նա մի սանտիմետր վեր չի բարձրացել ընդդիմադիր պատգամավորի իր հոգեվիճակից։ Ինչպես պատգամավական ելույթներն էին հախուռն ու անհավասարակշիռ, մի քանի անգամ ավել վարչապետականը։ Ազգային ժողովում իր վարչապետական ելույթը նա կառուցեց ճիշտ նույն տրամաբանությամբ, որով շարժվում էր այս ամիսների ընթացքում՝ կծեփեմ, կջարդեմ, պատերին կտամ, կփռեմ ասֆալտին եւ այսպես շարունակ։ Հենց ելույթի սկզբում Փաշինյանը ուլտիմատում դրեց՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություն լինելու է, եւ վերջ, ու սա այն պարագայում, երբ երկու օր առաջ նա չկարողացավ 63 աջակից գտնել ու տապալվեց ԸՕ նոր նախագիծը։ Նա հորդորեց ՀՀԿ-ին չխոչընդոտել այդ գործընթացը եւ ընդունել նոր ԸՕ-ն․«Հենց այդ ռեւանշիստական մղումները պահեցիք՝ ընտրությունները մենք ուզենք-չուզենք՝ լինելու է սեւ ու սպիտակի տրամաբանության մեջ ու դուք 0 ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնելն է, որ մենք խոսենք ծրագրերից, բյուջեից, պրոբլեմներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք ունեք բավականին մեծ ինֆորմացիա ու կարող եք հանդես գալ, ի վերջո այդ ռեւանշիստական բաները թողեք, որովհետեւ դա ձեզ մենակ վնասում է, ի վերջո համակերպվեք, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք» նախազգուշացրեց նա: Փաշինյանը զարմացած է՝« Մեկը չկա՞, որ ձեզ բացատրի ձեր շահը» ։ Ապա անցավ շանտաժի․«Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու: Ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է, պարզ համամասնական ընտրակարգը: Ինչքան լարվածությունը մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատելու: Շարմազանովը հարցնում է՝ էդ բարիկադները մե՞նք ենք կառուցել, բա ո՞վ է կառուցել: Դուք եք կառուցել՝ ձեր կոռուպցիայով, ձեր անընդհատ դավադրություններով, ձեր անադեկվատ մեկնաբանություններով: Դո՛ւք եք կառուցել էդ բարիկադները ու բարիկադները մի բան են, որի վրա մենք այնքան վստահ ենք զգում, ուզում եք՝ կառուցեք, խնդիր չկա»: Փաշինյանը հենց ԱԺ դահլիճում փռեց նախընտրական բարիկադները։ Խոսելով Կապանի քաղաքապետի ընտրությունների մասին, նա ասաց, թե Կապանում հակահեղափոխությունն է հաղթել։ Նա մոռացավ մինչեւ անգամ երկու օր առաջ իր հայտարարություն, որ Կապանի ՔՊ թեկնածուի պարտությունը հեղափոխության հաղթանակն է. ««Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Մենք դրա համար ենք հեղափոխություն արել և հեղափոխությունը հաղթել է»մ երկու օր առաջ լրագրողների հետ պաչծենում էր նա: Բայց ահա այսօր ԱԺ ելույթում նա այն միտքն էր առաջ տանում, թե՝ Կապանում հաղթել է հակահեղափոխությունը. «Հին ընտրական համակարգով ու մտածողությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որը, ցավոք, եղել է վճռական»: Փաշինյանի խոսքով՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանը ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: Ի դեպ, այս առթիվ արդեն դիտարկումներ եւ համեմատություններ կան, որ եթե մյուս քաղաքներում ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, ապա Կապանում հիսուն տոկոսից ավել ընտրող է քվեարկել, որտեղ էլ թաքնված է շան գլուխը։Այսինքն, եթե վաղը հասարակությունը ի վերջո թոթափի հետհեղափոխական էյֆորիան եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերի ընտրություններին՝ ընդդեմ Փաշինյանի, ապա վերջինս հայաստանյան հայության արդեն մեծամասնությանը կարող է համարել «հակահեղափոխականներ»։Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որ առանց Ընտրական օրենսգքրի փոփոխությունների, ՀՀԿ-ն քիչ շանսեր ունի ընտրվելու, պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»: Դիտարկմանը, որ այդուհանդերձ ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես խնդրում եմ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»: Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը չբացեց ՀՀԿ-ի խաղաքարտերը՝ վախեցան արդյոք Փաշինյանի նախազգուշացումներից , թե պնդելու են իրենց տեսակետը։ Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am