«Հրազդանյան մոդելը» կամ Փաշինյանի խորհրդավոր լռությունը

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մի քանի օր առաջ վարչապետի ընտրության օրվա իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն բոյկոտի միջոցով տապալեց օրենսդրական փոփոխությունները, որովհետեւ մտածում են, թե  գործող Ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգային համակարգով, հնարավոր է կարողանան հասնել «ռեւանշի», որն էլ պետք է ուղիղ կապել Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ։ «Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին արժեքների եւ մշակույթի տրամաբանությամբ կամ, ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ  գալիք արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի հույսը «կապանյան մոդելի» գործարկումն է։ Ասել է, թե՝ Փաշինյանը Կապանի ընտրությունների արդյունքները համարում է ընտրողների ուղղորդված լինելու հետեւանք՝ արձանագրելով, որ Կապանում հեղափոխությունն է հաղթել։ Մինչդեռ  ընտրությունների հաջորդ օրը  նա հայտարարել էր, որ Կապանի քաղաքապետի ընտրությունն արձանագրեց «ժողովրդավարության հաղթանակը»։ Այսինքն՝ ժողովուրդն ինքը որոշեց, թե ով է իր նախընտրելի թեկնածուն եւ վերջին տարիներին սա բացառիկ դեպք է, երբ իշխանության թեկնածուն է: Ընդհանրապես ՔՊ թիմը առաջ էր տանում այն թեզը, թե Կապանն ապացուցեց, որ հեղափոխությունը հաղթանակել է, քանզի ստեղծվել են ժողովրդավարական պայմաններ, որտեղ ազատ մրցակցություն է ընթանում: Հիշեցնենք, որ Կապանում անկուսակցական Գեւորգ Փարսյանը հաղթել է ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանին: Եւ վերջին օրերի նրա հարցազրույցներից պարզ է դառնում, որ նա տեղի միջի ձեռնարկատերերից մեկի որդին է ու առանձնապես ոչ այնքան հայտնի անձնավորություն: Պարզապես հոր գործոնի շնորհիվ նա ընտրվել է քաղաքապետ, ինչը ցավագին է ընդունվել գործող իշխանության կողմից: Եթե ընդունենք, որ Փարսյանի հաղթանակը քրեական եւ այլ էլիտայի գործոնով է պայմանավորված, ապա հարց է ծագում՝ իսկ ինչու են մինչ օրս գործում այդպիսի էլիտաներ, չէ որ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանում այլեւս օլիգարխ չկա, կոռուպցիա չկա, հապա ինչու կան նման էլիտաներ: Խնդիրն այն է, որ Փաշինյանը շարունակում է շարժվել՝ ով մեզ հետ չէ դավաճան է, կամ պոլի փետ լինի, մեզանից լինի ավանդական լոզունգներով: Փաշինյանին թվում է, թե ողջ հանրապետությունում ՔՊ-ականերից լավը չկա, կամ բոլորն նրանք, ովքեր ուզում են լավը լինել, պետք է անդամագրվեն իրենց կուսակցությանը: Եթե խնդիրը ոչ թե  Կապանի նորընտիր քաղաքապետի անձի մեջ է, այլ՝ ուղղորդումների, այդ դեպքում ինչո՞ւ նմանատիպ անդրադարձ չկա Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում, որ Հրազդանում հակահեղափոխությունն է հաղթել: Այստեղ էլ ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել ու ձեւացնում էր, թե չի խրախուսում, որ առաջադվել է Սասուն Միքայելյանի որդին, այսինքն նոր Հայաստանում էլ կա Մանվել Գրիգորյան ի դեմս ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ով որդուն դարձրեց Հրազդանի քաղաքապետ եւ այդ ճանապարհին մաքրեց բոլոր մրցակիցնրին, այս մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Եւ մի՞թե սա ուղղորդում չէր, եթե կուզեք քրեական, տնտեսական էլիտայի կողմից, եթե Կապանի թեկնածուն անկուսակցական էր եւ որեւէ կլանի չի հարում, ապա Սասուն Միքայելյանը բազում թելերով եւ նոր, եւ նախկին իշխանության հետ է կաված: Ինչու Փաշինյանը չի հայտարարում, որ այստեղ էլ ուղղորդված ընտրություններ են եղել, հատկապես, որ Միքայելյանի որդու մրցակիցը բավական պարկեշտ եւ գրագետ թեկնածու է: Թե երկրում մոլեգնում է համատարած ատելության, մերժողականության մթնոլորտ, որտեղ այլեւս բարիկադներ քանդելն անհնար է: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am