Ամերիկյան «բազեն» ու վտանգը Ղարաբաղում

Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան: Բոլթոնին դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչպես երեկոյան ֆեյսբուքյան էջում հայտնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Ջոն Բոլթոնը հանդիպումներ է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հայտնի է, որ քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կարելի է հստակ ընդգծել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի պատվիրակություններից է, որը վերջին տասնամյակում այցելել է Հայաստան։ Երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի Երևանյան այցի հանդիպումներին նշել էր. «Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին տասնամյակներում»: Երևանյան այցի երկկողմ օրակարգը լայն շրջանակ է պարունակում, բայց հայտնի է չէ կոնկրետ ինչ փաթեթով է գալիս Բոլթոնը, ինչ ակնկալիքներով, ինչ է ցանկանում լսել ամերիկյան «բազեն», որը համարվում է ամերիկյան քաղաքականության կոշտ դիրքորոշման շինարարը՝ Իրանի և Սիրիայի հարցում: Բոլթոնի այցը համընկնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիվանագիտական առաքելության ավարտի հետ, որն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ Իրանի շուրջ իրավիճակին՝ նշելով. «Իրատես պետք է լինեմ ես, ապագան մեծապես կախված կլինի, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա, և եթե Իրանի վարքագիծը վատանա, լարվածությունը մեծանա, դա, բնականաբար, այստեղ իր ազդեցությունը կունենա, քանի որ Իրանի հետ ՀՀ-ն ունի հարաբերություններ, և դուք կարող եք անկեղծ խոսել նրանց հետ: Դա կարող է օգնել, որպեսզի իրանյան զարգացումները դրական ուղիով ընթանան»: Հայաստանը Իրանի հարևանն է, ունի բարեկամական հարաբերություններ, Սիրիա էլ Հայաստանը պատրաստվում է հումանիտար խումբ ուղարկել՝ Ռուսաստանի հետ, արդյոք Փաշինյանի այս մտադրությունը դուր է եկե՞լ Վաշինգտոնին... Նկատենք, որ Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ կայացած մամուլի ասուլիսում ասել էր, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Նա նաև նշել էր, որ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել։ «Բանակցությունների թեմաներն էին տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հակամարտությունը, ԱՄՆ-ի ջանքերը՝ կանխելու Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունն ու միջուկային զենքի մշակումները: Շոշափվել են նաև տնտեսական ծրագրեր, ինչպիսն է «Հարավային միջանցք» գազային ծրագիրը»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ Երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ջոն Բոլթոնը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին, Ջոն Բոլթոնն ասել է, թե Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չի բերել: Նրա համար չի եկել, որ տարածաշրջանում փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Ես մտադիր եմ ավելի լավ հասկանալ և ուսումնասիրել այս կամ այն խնդիրները»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը: «Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա կիսեց իր պատկերացումները կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Վաղը ես լինելու եմ Երևանում և հուսով եմ այդ թեման քննարկել Հայաստանի ղեկավարների հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, փաստացի ընդգծել է, թե ինչ նշանակություն ունի Վաշինգտոնի համար ԼՂ հակամարտության կարգավորումը՝ «միջազգային հսկայական»: Սա առավել քան կարևոր գնահատական է, նշանակում է Վաշինգտոնը պետք է առավել ակտիվություն ցուցաբերի ղարաբաղյան կարգավորման գործում: Բայցև հիշեցենք, որ Բոլթոնի այցից օրեր առաջ EVN Report-ին տված հարցազրույցում Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Նա նկատել էր՝ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար. «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»: Լրագրողները Բաքվում նաև հարցրել են, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրները, մասնավորապես նաև «Ազատություն» ռադիոկայանի՝ 2014-ից փակված Բաքվի գրասենյակի հարցը: Ջոն Բոլթոնն ասել է, որ այդ հարցերը կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար ու նախագահ Ալիևի հետ արդյունավետ երկխոսություն է ունեցել: «Կարծում եմ շատ ոլորտներ կան, որտեղ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել»,- ասել է նա: Ըստ «Թուրան»-ի՝ Բոլթոնն ասել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացրել է մարդու իրավունքների թեման, սակայն կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի խնդիրը չի բարձրացրել: Նա հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե ԱՄՆ-ն մտադիր չէ ուրիշ երկրներին դասախոսություն կարդալ: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am