«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում»,-ասաց Խաչատրյանը: Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է պատիժ՝ ազատազրկում 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am