Արմեն Սարգսյանի խորամանկ խաղն ընդդեմ անկանխատեսելի Էրդողանի

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին»,-շարունակել է նախագահը: Ապա ՀՀ նախագահն իր խոսքը ուղղել է Էրդողանին. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: «Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը: Արմեն Սարգսյանի այս անկեղծ գնահատականներին հաջորդել է պաշտոնական Անկարայից արձագանք: «Հայաստանը նախ և առաջ պետք է հետ քաշվի Լեռնային Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի պատմական իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կարսի Կովկասյան համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ, Յըլդըրըմը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերի տրամաբանությանը, հայտարարել է, թե Թուրքիան մաքուր անցյալ ունի, և պատմական փաստերի քննությունը պետք է թողնել պատմաբաններին: «Ցեղասպանության մասին պնդումները ստոր են: Ցեղասպանություն, էթնիկ զտում և նման բարբարոսություններ արտահայտող եզրույթները մեզ չեն վերաբերում, բնորոշ չեն մեր քաղաքակրթությանը, որը գովասանքի է արժանի: Մենք մեր մաքուր անցյալից քայլում ենք դեպի լիահույս ապագա», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով․ - «Երբեք չենք ընդունել և չենք ընդունի մեր անցյալը սևացնել ցանկացողների պնդումները: Նրանց նպատակը իրենց ամոթալի արարքները թուրք ազգին վերագրելն է: Ի պատասխան, մեր ասելիքը հստակ է. պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, կարևոր հարց է: Պատմական իրադարձությունները պետք է պատմաբանները ուսումնասիրեն և գնահատեն: Ասել ենք՝ եթե ուզում են, մեր արխիվները կբացենք, բոլոր ցանկացողները թող գան, ուսումնասիրեն, եթե ուզում են՝ հանձնաժողով կազմենք, թող աշխատեն մեր պատմաբանների, մասնագետների հետ միասին»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ թուրքական Մեջլիսի խոսնակը կրկնել է պաշտոնական Անկարայի պայմանները առ այն, որ եթե Հայաստանն իսկապես ուզում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու զարգացնել, ապա «նախ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի օկուպացրած հողերից, պետք է ապահովի օկուպացիայի հետևանքով հեռացած շուրջ 1 մլն ադրբեջանցիների վերադարձը, անհապաղ հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի իրականությունը»: Իհարկե, սա պաշտոնական Անկարայի անփոփոխ դիրքորոշումն է, սակայն չպետք է մոռանալ, որ Էրդողանը անկանխատեսելի առաջնորդ է և հայտնի է իր ոչ ստանդարտ պահվածքով: Ոչ ոք չի կարող ասել, թե նա ինչպես կվարվի Արմեն Սարգսյանի խոսքին ի պատասխան: Ինչպես ասում են՝ հիմա գնդակը Էրդողանի դաշտում է, թեև Հայաստանը չեղարկեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ երկար ժամանակ սպասելով Թուրքիայի կողմից վավերացմանը, որն էլ արձանագրությունները կապելով ղարաբաղյան խնդրի հետ՝ դրանք այդպես էլ չվավերացրեց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am