Ծառուկյանի հետ ստորագրած «բարաթ» -ն էլ է ձեր ձեռքը, 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից

Վաղը՝ Աժ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվելու է նոր Ընտրական օրենսգիրքը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը քվեարկելու է այնպես, ինչպես հայտարարել էր մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարության մեջ: Այսինքն՝ ոչ կողմ, իսկ թե ինչպես՝ ձեռնպա ՞ հ կլինեն, թե բացակա, արդեն տեխնիկայի հարց է: Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեր տեսակետը հայտնի է, այն է, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք, խաղի կանոններ փոխել: Հանրապետական կուսակցության համար սա սկզբունքային հարց է, քաղաքական որոշում է, ոչ թե որոշների նման, որ մի քանի ժամ առաջ մի բան են ասում, մի ինչ-որ x պահի՝ մեկ այլ բան»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո անցած հինգուկես ամիսները ցույց են տվել, որ Հայաստանի նոր իշխանություններն այս Ազգային ժողովում 63 պատգամավորի հետ աշխատելու փորձ ունեն, այսինքն՝ պետք եղած դեպքում, այդքան ձայն կարող են ստանալ: «Զիմզիմովի «բարաթ» -ն էլ է իրենց ձեռքը, գնացե՛ք, ձեր 63 հոգով ընդունեք, իրար ծափահարեք, ի՞նչ են ուզում Հանրապետականից, Հանրապետականի որոշումը քաղաքական է: Ի՞նչ է, որ ինքն ասում է, ես իմ կարծիքը չեմ փոխելու, էդ ինքն այդպես սկզբունքային գործիչ է, մենք էլ՝ չգիտեմ ի՞նչ: Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, Շարմազանովի հետ կարելի է պայմանավորվել, հա՞: Ինչ-որ 0 ձայնով են վախեցնում, կամ ասում են՝ պառլամենտում չենք լինի: Չենք լինի, թող չլինենք, եթե մարդկանց համար մանդատ ունենալը երջանկության չափանիշ է, ինձ համար իմ սկզբունքները պաշտպանելն է երջանկության չափանիշ»,-ավելացրեց Շարմազանովը՝ հստակեցնելով, որ «բարաթ» ասելով՝ նկատի ունի Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը: Իսկ 63 հոգին «Ելքի», «Ծառուկյան» խմբակցության ու ՀՀԿ խմբակցությունից պոկված կամ չպոկված այն պատգամավորներն են, որոնք վճռորոշ քվեարկությունների ժամանակ ապահովել են 63 ձայն: Շարմազանովը, այս համատեքստում ամփոփելով՝ Փաշինյանին հաջողություն մաղթեց, բայց նշեց, որ պետք է լինեն խաղի արդար կանոններ: Նա նաև ասաց, որ որևէ մեկը չփորձի Հանրապետականին շանտաժ անել: Անդրադառնալով ցուցակներին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ դրանք, գոնե բաց տեքստով, իրենց մոտ դեռ չեն քննարկվում: Նա ավելացրեց, որ հնարավոր է, կուսակցականների անձնական առաջարկների մակարդակով նման պրոցես կա: «Կարող է՝ ամեն մեկս ասի, որ լավ կլիներ՝ լիներ այսինչը կամ այնինչը» -ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նախորդ արտահերթին, երբ ԸՕ-ն տապալվեց՝ չհավաքելով 63 ձայն, ՀՀԿ -ից կողմ քվեարկեց միայն Ռուզաննա Մուրադյանը, որը դրանից հետո մանդատից հրաժարվելու դիմում գրեց: Հարցին, թե հանդիպե՞լ են կուսակցական գործընկերուհու հետ, պարզե՞լ են խմբակցության որոշմանը հակառակ քվեարկելու պատճառը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ տիկին Ռուզաննայի հետ չի զրուցել, բայց հարգանքով է վերաբերվում նրա որոշմանը: Վաղվա քննարկմանն ու քվեարկությանը անձամբ Շարմազանովը չի մասնակցելու, քանի որ մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, որը, հիշեցնենք, Երևանից, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղափոխվել էր Մոսկվա: «Եվ մենք ու կոնկրետ՝ ես, երբեք «վիզս ծուռ» չեմ գնացել, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Մենք «վիզներս ծուռ» չենք գնացել, բանակցել, մեր մոտ «վիզը ծուռ» բան չի եղել: Թող իրենք մի հատ համապատասխան տեղերում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարց բարձրացնեն, երբ նույն Պուտինի հետ հանդիպման ժամանակ կխոսեն գործընկերների ոչ դաշնակցային պահվածքից, երբ կգնան Թուրքիա՝ Ցեղասպանության ճանաչման մասին կխոսեն, իմ նման 10-ից ավել երկրներում Ցեղասպանության ցուցահանդեսներ կկազմակերպեն ու մի շարք երկրներում կանցկացնեն բանաձևեր, էն ժամանակ կասեմ՝ ապրեք: Վիզը ծուռ… վիզը ծուռի մասով ճշտեք ձեր աշխատողներից» - ավելացրեց պատգամավորը: Հանրապետական պատգամավորը իր խոսքն ավարտեց Սողոմոն Իմաստունից մեջբերումով, որ «սա էլ կանցնի»: Ավելին՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ կյանքը գեղեցիկ է իր անակնկալներով ու իր մարտահրավերներով

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Ընդդիմության պատասխանը պետք է չուշանա․․․ Սուրեն Սուրենյանցի առաջարկը (video) Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am