Հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ

Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը… Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով: Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում… Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով: Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»: Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու: Տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը… Հատված Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցից: Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ՝http://www.armworld.am/detail.php… #RobertKocharyan #ArmenianPresident #RobertKocharyansSupportersUnion

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միություն

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am