Անխղճություն է գյուղացուց 100 դրամով կաթ գնելը. Դ. Լոքյան

Ես դեմ եմ, որ գյուղացուց 100 դրամով կաթ գնեն, դա անխղճություն է, բայց եթե 150-170 դրամի սահմաններում լինի՝ նորմալ է: Այս մասին Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ անդրադառնալով գյուղացիների բարձրացրած այն խնդրին, որ իրենց խաբում են և իրենցից անհամեմատ էժան կաթ մթերում: «Սխալ է մտածել, որ կաթի գինը Հայստանում պետք է միշտ 200 դրամ լինի: Միջազգային շուկայում կաթն, ինչպես նավթը, ոսկին իր միջազգային գինն ունի՝ 0.26 ցենտ : Եթե կաթի գինը Հայաստանում ամբողջ տարին 200 դրամ լինի, Հայաստանում պանիր արտադրելն ու արտահանելը կդառնա ոչ մրցունակ, քանի որ դրսի պանիրն ավելի էժան է: Մարդիկ կգնան Բելառուսիայից կամ Վրաստանից պանիր կբերեն»,-ասաց նախարարը՝ նշելով, որ իրենք պետք է մտածեն շատ կաթ արտադրլու մասին: Թաթուլի բնակիչները հայտնեցին, որ գյուղում 400 ավելի կով կա, և կաթը պահելու համար երկու հատուկ սառնարանի անհրաժեշտություն կա: Նախարարը խոստացավ առաջիկայում օժանդակել, որպեսզի գյկուղին սառնարաններ տրամադրվեն, ինչից հետո եթե գյուղացի լինի, ով իրենց օգնությամբ կփորձի վերամշակման կետ հիմնելու, շատ լավ կլինի: «Ամբողջ գյուղով կարելի է վերամշակաման կետը կոոպերատիվ հիմնել»,-առաջարկեց նախարարը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am