Մի «կաշառակեր» պատգամավորի պատմություն կամ երբ վարչապետը բազում պաշտոններ ունի

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում օրերս հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի վրա գործ կա հարուցված, որը 100 տոկոսով հիմնավորված է, պատգամավորը շուտով կկալանավորվի: «Բայց մենք երեք ամիս է մի թղթի ենք սպասում այլ երկրից, որը ամեն օր այսօր-վաղ են անում: Դա նաև մեր դեսպանատան վատ աշխատանքի հետևանքն է, նաև միգուցե կապեր կան այդ երկրի հետ, որ կարողանում են հետաձգել»,-ասաց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը, որ խմբակցությունից է, ինչքան գումարի մասին է խոսքը եւ այլն։ Այս հայտարարությունից հետո բոլորը խորհրդարանով մեկ փնտրում են ապագա մեղադրյալին։ Պատգամավորաց շրջանում մի քանի օր է խուճապ է, քննարկվում է հավանական եւ անհավանական անուններ: Մեդիան <<մեղադրալին>> կարծես գտել է, նա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, որի դեմ հայց է ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս դեռ տարիներ առաջ հայտարարել էր, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն իրենից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար։ «Այդ գործով ես 2015թ.-ին հայտարարություն եմ տվել 6-րդ վարչություն, գնացել է Հատուկ քննչական ծառայություն, այնտեղ կասեցվել է հիմքերի անբավարարության պատճառով, հետո 2017թ.-ին հիմքերը ապահովվել է, բայց նորից կարճել են ու երբ իմ Դուբայի գործընկերներն ասացին, որ ուղարկել են բոլոր բանկային փաստաթղթերը, ես դիմեցի հանրապետության դատախազին, հիմա վերսկսել են գործը։ Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր և սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով»,- մանրամասնել էր գործարարը ամիսներ առաջ «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում։ Սակայն այս պատմության մեջ կա ոչ պակաս եւս մեկ հանգամանք, որը գրեթե նույնքան դատապարտելի է, որքան այդ պատգամավորի գործողությունները: Խոսքը Նկոլ Փաշինյանի գործելաոճն է, ստացվում է այնպես, որ նա Հայաստանի եւ վարչապետն է, եւ ՀՔԾ ու ԱԱԾ պետը, եւ ընդհանրապես երբ , ինչ պետք է Փաշինյանը սահուն կերպով մտնում է այդ պաշտոնի բեռի տակ ու տեռորի ենթարկում հանրության ինչ-որ խմբերի: Համենայն դեպս մինչ օրս Փաշինյանը, ում աշխատանքային գրաֆիկի մեջ ավելի շատ տնտեսական ու արտաքին քաղաքական հարցերը պետք է լինեն, ավելի շատ իրավապահ կառույցի ղեկավարի դեր է ստանձնել, շատ մանրամասնությամբ տիրապետում է քննչական մարմինների աշխատանքներին, հարուցված գործերի ընթացքին և այլ նրբություններին, քանի իր բուն գործին: Նշանակում է, որ քննչական խմբերը փաստացի ինքն է ղեկավարում եւ սին են խոսակցություններն այն մասին, որ պետական այլ մարմինները, եւ հատկապես դատական իշխանությունը անկախ է ու վարչապետը որևէ կերպ չի ցանկանում միջամտել դրանց գործունեությանը: Փաշինյանը ոչ միայն միջամտում է, այլ բոլոր իրեն բնորոշ ոճով անառողջ մթնոլորտ ստեղծում: Կա՞  Քրեական գործ, ուրեմն քննչական մարմիններն անելիք ունեն, թող գործը ամբողջական տեսքի բերեն, նոր հայտարարվի այդ մասին: Անի Սահակյան

դիտվել է 119 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am