Հայտնի է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի անունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր թաղապետեր նշանակելու մասին որոշումներ է ստորագրել: Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Արամ Դանիելյանն էլ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Որոշման համաձայն՝ նոր թաղապետերն իրենց լիազորություններին կանցնեն հոկտեմբերի 27-ին:
