Պուտինը հրավիրվել է Վաշինգտոն
Սպիտակ Տունը ՌԴ նախագահ Պուտինին հրավիրել է Վաշինգտոն: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Բոլթոնը մինչ Կովկաս այցելելը եղել է նաեւ Մոսկվայում ու հանդիպել Պուտինի հետ: Նախնական պայմանավորվածություն է եղել, որ Պուտինը եւ Թրմափը կհանդիպեն Փարիզում, նոյեմբերի 11-ին:
