«Արծվի ճանկեր»՝ ռուսական սրտում. պայթյունավտանգ աշխարհ

Մինչ Բաքու և Երևան այցելելը՝ ինչպես հայտնի է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում բանակցություններ վարեց: Նա հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Պուտինը ասել է, թե պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք միջոցառումների ժամանակ, որոնց երկուսն էլ մասնակցելու են: Ջոն Բոլթոնն էլ նշել է, թե կարծում է՝ ԱՄՆ նախագահը անհամբերությամբ կսպասի Փարիզում Պուտինի հետ հանդիպմանը: Հաջորդ ամիս Թրամփը և Պուտինը Ֆրանսիայում են լինելու, որտեղ մասնակցելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ռուսաստանի նախագահը ասել է, թե Ջոն Բոլթոնի հետ քննարկելու է սպառազինությունների վերահսկման հարցերը՝ ներառյալ անցած շաբաթավերջին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները դուրս կգա 1987 թվականին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ Վլադիմիր Պուտինը ասել է, թե Ջոն Բոլթոնի հետ կցանկանար խոսել ոչ միայն որպես անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի, այլև որպես զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտի մասնագետի հետ: Բոլթոնը հույս է հայտնել, որ կգտնի Պուտինի հարցերի պատասխանները, և նշել է, որ իր հետ «ձիթենու ճյուղ չի բերել»: «Ես այդպես էլ գիտեի», - արձագանքել է Պուտինը՝ առաջացնելով երկու պատվիրակությունների անդամների ծիծաղը: Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ զինանշանի արծվի ճանկերում ոչ միայն նետեր են, այլև՝ ձիթենու ճյուղ: «Որքան հիշում եմ՝ Միացյալ Նահանգների զինանշանին արծիվ է պատկերված, որը մի կողմում 13 նետ է պահում, մյուս կողմում՝ ձիթենու ճյուղ 13 ձիթապտուղներով՝ որպես խաղաղասեր քաղաքականության նշան: Հարց ունեմ՝ արդյո՞ք ձեր արծիվը բոլոր ձիթապտուղները կերել է, և միայն նետերն են մնացել», - ասել է Պուտինը՝ նորից առաջացնելով պատվիրակությունների անդամների ծիծաղը: «Եթե հիշում եք՝ ձիթենու ճյուղը արծվի աջ ոտքի ճանկերում է, այնպես որ՝ նա այդ կերպ է ներկայացնում առաջնահերթությունը», - պատասխանել է Բոլթոնը: Պուտինը, ինչպես երևում է, մինչ հանդիպումը լավ ուսումնասիրել է ԱՄՆ զինանշանը, և նաև ասել է, թե զինանշանի վրա գրառում կա՝ «Միասնություն և բազմազանություն»: «Դրա համար, չնայած տարբեր մոտեցումներին, կարելի է և պետք է շփման կետեր գտնել, ես այդպես եմ կարծում», - ասել է նա: Բոլթոնը ևս իր խոսքում նշել է շփման եզրեր գտնելու հնարավորությունը: «Չնայած տարաձայնություններին, որոնք գոյություն ունեն մեր ազգային շահերի տարբերությունների պատճառով, դեռևս կարևոր է աշխատել այն ոլորտներում, որտեղ փոխադարձ համագործակցությունը հնարավոր է», - հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: Այսպես, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Փարիզում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումից հետո: Արդեն հայտնի է, որ ՌԴ նախագահը և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները և դրանցում նոր լարվածության պատճառ դարձած միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը: Այդ պայմանագրով ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները, ինչպես նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հրթիռների արձակման կայանները։ Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը: Կրեմլի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ռուսաստանցի լրագրողներից մեկը Ջոն Բոլթոնին հարցրել է, թե արդյոք պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը չի հանգեցնի «որտեղ ցանկանանք, այնտեղ էլ հրթիռ կտեղակայենք» իրավիճակին, և արդյոք հրթիռները կրկին վերադառնում են Եվրոպա՝ «եվրոպացիներին դարձնելով պատանդներ»: «Իրականում, ռուսաստանյան բալիստիկ հրթիռները արդեն տեղակայված են Եվրոպայում և սպառնալիքը ոչ թե ԱՄՆ-ի այդ պայմանագրից դուրս գալն է, այլ ռուսաստանյան հրթիռների առկայությունը եվրոպական տարածքում», ասել է Թրամփի խորհրդականը՝ կրկնելով Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, որ պայմանագիրը խախտում է ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, Ռուսաստանը 2013-ից ի վեր փորձում է թաքցնել այդ փաստը, և ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունը իր զեկույցներում նշում էր Մոսկվայի կողմից այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելու մասին: Ջոն Բոլթոնից նաև հարցրել են նոյեմբերին ՌԴ-ի դեմ սպասվող նոր պատժամիջոցների մասին, որոնք սահմանվում են Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման համար: «Միայն կարող եմ ասել, որ այդ հարցով դեռևս վերջնական որոշում չի ընդունվել», - արձագանքել է ամերիկացի պաշտոնյան: Թրամփի խորհրդականը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին, ինչը, Բոլթոնի խոսքերով, որևէ արդյունքի չի հանգեցրել, փոխարենը միայն վատթարացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները․ - «Դա դաս կդառնա Կրեմլի համար, չարժեր միջամտել ամերիկյան ընտրություններին»: Կողմերը քննարկել են նաև սիրիական հակամարտությունը, որի կարգավորման հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը սկզբունքային տարաձայնություններ ունեն: Ռուսաստանը աջակցում է Ասադին, իսկ Միացյալ Նահանգները՝ Ասադի հակառակորդներին: Այդուհանդերձ, Բոլթոնը նշել է, որ Մոսկվայի հետ պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել այդ հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համակարգող գործողությունները: Ամերիկացի պաշտոնյան նաև ողջունել է Իդլիբի հարցով Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պայմանավորվածությունը, որը, իր խոսքերով, պահպանվում է՝ չնայած առկա խնդիրներին: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են նախ Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցության, ապա 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտության, իսկ վերջերս էլ Սկրիպալների թունավորման պատճառով: Վաշինգտոնը մի շարք ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ և քննարկում է դրանց է՛լ ավելի խստացման հարցը՝ ընդհուպ մինչև ներդրումային արգելք: Երկխոսություն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առայժմ կա, բայց ակնհայտ է, որ թելադրողը Վաշինգտոնն է, որը գնում է ավելի կտրուկ քայլերի՝ հստակ հասկացնելով, որ Կրեմլի գլխավերևում դեռ երկար են թևածելու արծվի ամերիկյան «արծվի ճանկերը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 187 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am