Ով կգլխավորի՞ ՀՀԿ ցուցակը
Դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ լրագրողները հարցրին.«Եթե մասնակցեք ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակը Սերժ Սարգսյա՞նը կգլխավորի»: «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, հարցի քննարկումը կանենք մոտակա օրերին... Մենք չենք քննարկել նաև ցուցակի հնգյակը, քառյակը և այլն»: Բաղդասարյանն ասաց, որ մասնակցության դեպքում կուսակցության ցուցակը կլինի քաղաքական:
