Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները»

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։ Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետեւյալ մտքերով. Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։ «ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։ Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: Ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները»: Այսպես. ժողովրդավարացման ներկա ընթացքը ողջունելի է Վաշինգտոնի համար. ինչը պիտի նաեւ նպաստի Վաշինգտոնի եւ Վաշինգտոնի բնորոշումով ժողովրդավար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ ՌԴ-ից կախյալությունը հավասարակշռելու համար Երեւանը սպառազինության շուկայի հանդեպ իր հայացքը անհրաժեշտ է, որ կենտրոնացնի ամերիկյան միջավայրի վրա, որտեղ ավելի որակյալ սպառազինություն կարող է ստանալ, հակառակ դրան, որ Կոնգրեսի թիվ 907 հոդվածը սահմանափակում է հակամարտող կողմերին զենքի վաճառքի քանակը։ Սակայն, ՀՀ-ի զարգացման հիմնական ուղին մատնացույց է արվում վերջին մտքում։ Ներկայի հանգամանքները ընդգծում են Արցախ-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Բանալին՝  Երեւան-Բաքու եւ Երեւան-Անկարա հարաբերությունների բնականոնացման։ Այստեղ կա արցախյան հարցով  թուրք եւ ադրբեջանական նախապայմանային մոտեցումների պատճենահանում կամ երկու հիմնահարցերի փոխկապակցվածության ընդգծում։ Համեմատականորեն  դրականը հավանաբար այն է, որ Բոլթոնը չի կրկնում պաշտոնաթող դեսպան Միլսի պատկերացրած Արցախի հակամարտության լուծման համար անխուսափելիության գործոնի տեսությունը։ Ծխածածկութավոր բաժինը Բոլթոնի օգտագործած «ներկայի հանգամանքներ» ասելաձեւն է։ Որովհետեւ հարցերի լուծման փոխկապակցվածությունը կամ ՌԴ-ից ապակախյալության անհրաժեշտության հիշեցումը նոր հանգամանքներ չեն։ Նորը հավանաբար մեր երկրում կայացող նոր իրավիճակն է, որը Բոլթոնը առնչում է Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման ենթահողին։ Իսկ այս հարցով պաշտոնական Երեւանը ոչ միայն վերահաստատել է նախապես հրապարակված դիրքորոշումները, այլ նաեւ շեշտել՝ պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին. ավելին հստակացնելով, որ արցախահայության եւ ՀՀ-ի ժողովրդի հանրաքվեով դրսեւորելի կամարտահայտությունը կլինի հիմք՝ Արցախի հարցի կարգաւորման առաջարկվող տարբերակին։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Ընդդիմության պատասխանը պետք է չուշանա․․․ Սուրեն Սուրենյանցի առաջարկը (video) Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am