Հայաստան ուղևորվելու ճանապարհին բեռնատար է վթարի ենթարկվել Թուրքիայում
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան։ Ավտովթարի հետևանքով բեռնատարի թուրք վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Բեռնատար մեքենայի մեջ այլ մարդ չի եղել: Աղբյուրը նշում է, որ բեռնատար մեքենան Գերմանիայից էր ուղևորվել Թուրքիա, որտեղից էլ պիտի շարժվեր դեպի Հայաստան։ Դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
