Զոռբայությունը շարունակվում է, քաղաքապետարանում նախորդները շտապում են ավարտել կիսատ գործերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կփորձի ավարտին հասցնել վարչական շրջանների նոր ղեկավարներ նշանակելու գործընթացը, հների թիմերն էլ փորձում են ավարտին հասցնել իրենց «կիսատ» գործերը: Ու մինչ նորերը հունի մեջ կմտնեն, կծանոթանան իրավիճակին, նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած ու տարբեր կաբինետներում ծվարած որոշ պաշտոնյաներ փորձում են հապշտապ կերպով ավարտել կիսատ թողածը: Խոսքը մասնավորաբար վերաբերում է Հերացու թիվ 16 եւ 18 շենքերի բակային հատվածում, մանկական խաղահրապարակի հարեւանությամբ կառուցված բարձր ճնշման գազաբաշխիչ կայանին, որի մոնտաժային աշխատանքները կասեցվել էին հարակից շենքերի բնակիչների բողոքի հիման վրա: Ի դեպ, նշված տարածքը թեեւ հանրային է, բայց բնակիչների համար անհասկանալի պայմաններում տարիներ առաջ «հայտնվել» է հարեւան սեփական տներից մեկի բակի տարածքում, որտեղ էլ հետագայում կառուցվել է կայանը: Ապօրինություններին վերջ տալու եւ վերջապես օրինականությունը վերականգնելու ակնկալիքով շենքերի բնակիչները այս ընթացքում դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ վերահսկողական ծառայությանը: Եվ թվում էր, որ ի վերջո նոր իշխանություններին կհաջողվի արդարությունը վերականգնել, սակայն, մինչ նոր ղեկավարները կհասցնեն ծանոթանալ այս խնդրի մանրամասներին, խառը օրերի մեջ չնկատվելու եւ նախկինում պլանավորածը «տրամաբանական ամփոփման» հասցնելու ակնկալիքով «Գազպրոմ Արմենիան», անհասկանալի է՝ ում թույլտվությամբ, որոշել է օգտվել իրավիճակից ու արագորեն ավարտին հացնել կիսատ մնացած գործը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am