Վերաքննիչը մերժեց Yerevan Today–ի փաստաբանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, քննել է Yerevan Today կայքի ներկայացուցիչների կողմից կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքի քննությունը։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կայքի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ բողոքի պատճառն այն է, որ խուզարկությունը կատարվել է ակնհայտ կոպիտ խախտումներով։ «Նախկինում արատավոր պրակտիկա է եղել, որ ինչ–որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն ուղարկել քննիչին, թե կասկածում եմ՝ այսինչ անձի բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ են պահվում, թույլ տվեք խուզարկել։ Քննիչը դիմում էր դատարանին եւ ստանում խուզարկության թույլտվությունը։ Սա մեծապես բողոքարկումների պատճառ է եղել։ Սրա առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2015թ.–ին դիրքորոշում էր հայտնել, որ միայն ոստիկանության օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի անձի բնակարանում կամ գրասենյակում խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ Դրանից հետո այս հիմքով խուզարկություն չի կատարվել, սակայն, ի զարմանս մեզ, Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միակ հիմքը եղել է ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկատվությունը, թե իբրեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը նախքան մյուս ԶԼՄ–ների կողմից հրապարակելը, երկու օր առաջ տեղադրել է Yerevan.today կայքը։ Հենց այս հիմքով էլ կատարվել է խուզարկությունը»,– ասաց փաստաբանը։ Արմեն Ֆերոյանը նշեց, որ խուզարկության ընթացքում առգրավվել են լրագրողական գաղտնիք պարունակող նյութեր, իրավապահները տարել են անգամ 2006թ.–ին վերաբերող տեղեկատվությունը, ինչը որեւէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ։ Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավվել է մեկ համակարգիչ և ևս 3 համակարգչի հիշողության կրիչ. «Ընկերությունը տևական ժամանակ զրկված է լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Առ այսօր մեզ տեխնիկան չեն վերադարձրել, պատճառաբանում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Հարցին՝ արդյոք խուզարկությունը կարելի է համարել ճնշում լրատվամիջոցի նկատմամբ, Արմեն Ֆերոյանը պատասխանեց. «Ես փաստերի տեսանկյունից կասեմ։ Ոստիկանության աշխատակցի գրության հիման վրա խուզարկություն իրականացնելու պրակտիկան 2015թ.–ին վերացվել էր Հայաստանում։ Երկրորդ, հարուցված քրեական գործը կարող է վերաբերել վերջին 6 ամիսներին, սակայն, նրանք առգրավվել են մինչեւ 2006թ.–ի տեղեկությունները, ի՞նչ կապ ունի այդ ձայնագրությունը 2006թ.–ի հետ։ Այսինքն, խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ, կայքի խմբագրությունում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»։ Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ կայքի ներկայացուցիչը նշեց, որ իրենց նպատակն է, որ վերջ դրվի ապօրինի խուզարկությունների պրակտիկայում Հայաստանում. «Ակնկալում եմ, որ Վերաքննիչ դատարանը դատապարտող դիրքորոշում կարտահայտի այս հարցի վերաբերյալ եւ այս գործողությունը կճանաչի օրենքի տառին ոչ համապատասխան, այսինքն, ապօրինի»։ Նիստից հետո NEWS.am–ի հետ զրույցում Արմեն Ֆերոյանը նշեց, որ Վերաքննիչը մերժեց իրենց առաջին բողոքը։ «Առաջին բողոքը վերաբերում էր կայքում կատարված խուզարկությանը։ Դատարանը մերժեց այն, որից անմիջապես հետո անցավ երկրորդ բողոքի քննությանը, որը վերաբերում է տնօրենի բնակարանում կատարված խուզարկությանը։ Ես, սակայն, հայտարարեցի, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի եւ չի կարող օբյեկտիվորեն քննել գործը։ Այդ հիմքով խնդրեցի դատարանին ժամանակ տրամադրել բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 27–ին»,– ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել 6 տարբեր հասցեներում՝ այդ թվում «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։ Առգրավված առարկաները ներկայացվել են դատահամակարգչատեխնիկական փորձաքննության: 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում էր ստացել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am