Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղում ուժեղ քամու հետևանքով անասնագոմի տանիքը պոկվել է: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամանել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Ահարոն Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում անասնագոմի սեփականատեր Արծրուն Պողոսյանն ասում էր. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Մրրիկ էր, ինչ էր, չհասկացա, 2 րոպեյվա ընթացքում անասնագոմի տանիքը վերցրեց ու շուռ տվեց: Միակ սփոփանքը նա է, որ լավ է այդ պահին աշխատակիցները դրսում չեն եղել: Մոտավոր հաշվարկներով 2.5 միլիոնի վնաս եմ կրել: Վարկով վերցրել եմ, աշխատատեղեր եմ ստեղծել ու մի քանի ընտանիքներ յոլա էինք գնում: Իմ խնդրանքն է Արագածոտնի մարզպետին, Ապարանի քաղաքապետին, որպեսզի սատար կանգնեն, գոնե օգնության ձեռք մեկնեն: Վարկով վերցրել ու ստեղծել էի այս փոքիկ ֆերման, բայց բնությունը իր չար կատակն արեց»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անասնագոմում այս պահին գտնվող բոլոր խոշոր եղջերավոր անասունները հայտնվել են բաց երկնքի տակ ու եթե մարզպետարանն ու քաղաքապետարանը բարի կամք դրսևորեն, գյուղացին անօգնական չի մնա: Ա. Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ արդեն այցելել են Արագածոտնի մարզպետարանի և Ապարանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ու բաժնի պատասխանատուները, ովքեր տեղում իրավիճակին ծանոթանալով և նկարահանություն կատարելուց հետո հեռացել են: Գյուղացիներն էլ ասում էին, որ հուսով ենք այդ նկարները ձևական չնկարվեցին, այլ իրոք գյուղացու մատից փուշը կհանեն, վերքին էլ դարման կլինեն:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am