Ինչու Քերրին գնաց Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջինին համոզի աջակցել Սիրիայում Բաշար Ասադի կառավարմանը վերջ դնելուն: Այս մասին գրում է AFP-ն: Պուտինը Քերրիին ընդունեց ջերմ խոսքերով՝ շնորհակալություն հայտնելով «գործնական» մոտեցման համար եւ ողջունելով ԱՄՆ-ին Սիրիայում հրադադարի հաստատման գործում միջնորդությանն աջակցելու համար: Քերրին իր հերթին գովաբանեց կառավարական ուժերին եւ ընդդիմությանը՝ ռազմական գործողությունների նվազեցման համար եւ կոչ արեց «առավել մեծ առաջընթացի հասնել» հակամարտության կայուն քաղաքական կարգավորման ճանապարհի որոնման ուղղությամբ: Լավրովի հետ հանդիպման ընթացքում Քերրին նշեց, որ Բրյուսելի հարձակումները ցույց տվեցին, որ երկրները պետք է միավորվեն, իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ դիվանագիտական ջանքերն ուղղված էին սիրիական ճգնաժամում ներառված կողմերի, այդ թվում՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «շահերի հավասարակշռության» ստեղծմանը: Սակայն, ըստ հեղինակի, ԱՄՆ-ում պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ սիրիական ընդդիմությունը կհեռանա Ժնեւի բանակցային գործընթացից, եթե Ռուսաստանի դաշնակից Ասադը չհամաձայնի լքել պաշտոնը: Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայից ռուսական զորքերի մի մասի դուրսբերումը հնարավորություն ստեղծեց ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ սիրիական ռեժիմի վերաբերյալ դիրքորոշումը փոխելու համար: Ժնեւի բանակցություններին մասնակցող ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են, որ հույս ունեն, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Ասադի ռեժիմի վրա: Որպես Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի միջնորդի դերի ամրապնդման նշան՝ Քերրին եւ Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեցին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ-Նահայանի հետ: Հեղինակը նշում է, որ Քերրիի այցը համընկավ Բրյուսելի հարձակումներից հետո Եվրոպայում անվտանգության ճգնաժամի հետ, որի հետեւանքով 31 մարդ զոհվեց: Լավրովը Եվրոպային նաեւ կոչ արեց դադարեցնել «աշխարհաքաղաքական խաղերը» եւ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում, այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է Սիրիայում հարվածները:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am