Ապահովագրական ընկերությունները «Բիվաք Հայաստան» ՓԲ ընկերությանը միլիարդավոր դրամներ են վճարում՝ մեկ պատուհանի ծառայություն ստանալու համար. Է. Մարուքյանը դիմել է ԿԲ և ՏՄՊՊՀ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 23-ին գրություններով դիմել է ՀՀ կենտրոնական բանկ և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ մամուլում տեղ գտած ԱՊՊԱ ոլորտում չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է պատգամավորը։ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Ըստ «Հետք»-ի՝ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների հաշվին միլիարդավոր դրամներ են երկրից դուրս բերվում։ Հայտնվում է, որ ապահովագրական ընկերություններն արդեն 2 տարի է, ինչ «Բիվաք Հայաստան» ՓԲ ընկերությանը միլիարդավոր դրամներ են վճարում՝ մեկ պատուհանի ծառայություն ստանալու համար և դեռ մինչև 2024-ը պետք է վճարեն: Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է «Բյուրո Վերիտաս»-ի հայաստանյան ներկայացուցչի՝ «Բիվաք Հայաստան» ընկերության հետ: Տարեկան վճարման չափը ընկերությունների համար տատանվում է 0.7-1.5 մլրդ դրամի սահմաններում: Այդ թիվը կազմում է ընկերությունների գործառնական ծախսերի մոտ 6%-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ավտոապահովագրողների բյուրոն կնքել է պայմանագիր՝ առանց մրցույթ հայտարարելու։ Մասնավորապես, բյուրոն 2014-ին ապահովագրական ընկերություններից լիազորագրեր է վերցրել, որպեսզի պայմանագիր կնքի «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ՝ 1 պատուհանի ծառայությունն ստանալու համար, սակայն ծառայության գինը, ըստ ապահովագրական ընկերությունների, չհիմնավորված բարձր է: Ընդ որում, կարծիք կա, որ «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ պայմանագիր է կնքվել ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար կազմի շահագրգռվածության արդյունքում, այսինքն՝ այդ տարիներին որոշ ապահովագրական ընկերություններ չեն ցանկացել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքել թանկ պայմանագիր, սակայն Կենտրոնական բանկի նախագահն ու ֆինանսական վերահսկողության վարչության պետը առանձին-առանձին ապահովագրողներին «կողմնորոշել» են այդ հարցում, և բյուրոն ստացել է ցանկալի լիազորագրերը: Դրանց հիման վրա արդեն պայմանագիր է կնքվել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ: Այսպիսով, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկել եմ տրամադրել տեղեկատվություն բանկի ղեկավարության և նշյալ պայմանագրի միջև կապի վերաբերյալ, ինչպես նաև նրան ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել կիրառել իրենց լիազորություններն ու բյուրոյի կողմից ենթադրաբար խախտումներով կնքված պայմանագրի հետ կապված ձեռնարկել միջոցառումներ՝ խախտումները վերացնելու և ապահովագրական ընկերությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am