Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տնտեսական տեսլականը. Ամուլսարի փորձաքարը

Երեկ ԱԺ-ում քվեարկվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ չընտրվելու, ավելի ճիշտ՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Անակնկալներ, ինչպես սպասվում էր, չեղան: «Չընտրվող» վարչապետի պաշտոնակատարը առիթն օգտագործեց և խոսեց տնտեսական թեմաներով: Մասնավորապես անդրադարձ եղավ հանքարդյունաբերությանը: Փաշինյանը ճիշտ էր, երբ նշում էր, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի ոչ թե ընդերքի շահագործումը, այլ բարձր տեխնոլոգիական ոլորտը, բայց դա առայժմ թեզիսների մակարդակի վրա է: Քանի դեռ տնտեսության այլ ճյուղերը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, IT, թեթև արդյունաբերություն և այլն) չեն զարգացել, հանքարդյունաբերությունից հրաժարվելը վտանգավոր կլինի մեր երկրի համար ու կհարվածի ազգային անվտանգությանը, քանզի այս փուլում դա է իրականությունը: Այո՛, պետք է զարգացնել մանր ու միջին բիզնեսը և համապատասխան հարկային քաղաքականություն վարել, բայց քանդել այս պահին եղածն ու հույսը դնել դեռ չձևավորվածի վրա, վտանգավոր է: Պետք է, հետևաբար, կարգուկանոն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ու զուգահեռաբար զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը, քանզի բյուջետային լարվածության պայմաններում այլ տարբերակ չկա: Գործադիր իշխանությունը պետք է ունենա տեսլականներ, որոնց մասին խոսում էր վարչապետը, բայց պետք է նաև իրականությունից չկտրվի ու տուրք չտա, այսպես կոչված, մոդայիկ և պոպուլիստական մոտեցումներին: Բնության պահպանությունը շատ կարևոր հարց է, բայց այստեղ ոչ թե սիրողական և ընտրովի մոտեցումները պետք է գերիշխող լինեն, այլ ՀՀ-ի տնտեսական շահը, պրոֆեսիոնալիզմը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, ներդրումային միջավայրի բարելավումը և արտաքին ներդրողների համար կանխատեսելի ու հուսալի լինելու հանգամանքը: Գանք կոնկրետ խնդրին՝ Ամուլսարի հանքին: Փաշինյանը ճիշտ է նկատում, որ եթե պարզվի՝ հանքի շահագործումը վնասում է Սևանի ու հանքի հարակից ջրերին, ապա այն չպետք է շահագործվի: Իսկ եթե չկա նման խնդիր (ի դեպ, փորձագիտական որևէ գնահատական չկա, որ հանքը վնասում է ջրերին, այլ ճիշտ հակառակը՝ կան բազմաթիվ հետազոտություններ այն մասին, որ պահպանվել են բոլոր միջազգային ստանդարտները և հանքն անվնաս է), ապա պետք է հնարավորություն տալ «Լիդիան Արմենիային», որը հայկական միակ կազմակերպությունն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում, իրականացնել աշխատանքներ: Ամուլսարի հանքը ոչ թե ծանր ժառանգություն է և բեռ, այլ օրինակելի հանքավայր, որին պետք է ձգտեն հավասարվել մյուսները: Հասկանալի է, որ վարչապետի վրա կա, այսպես կոչված, ճնշում, բայց ինչպես ցույց տվեց պրակտիկան, այդ ճնշումն ունի բարձր ձայն, բայց ոչ զանգվածային բնույթ: Բոլորի, այդ թվում կառավարության համար էլ պարզ է դարձել, որ խնդիրը բնապահպանական չէ, այլ առնչվում է չերևացող գործընթացներին: 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դեռևս ամիսներ առաջ էր խոսել ու որոշակի ակնարկներ արել այդ թեմայով: Հիմա հազարավոր աշխատակիցներ սպասում են կառավարության որոշմանը, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահել: Սպասում են նաև մեր միջազգային գործընկերները, որպեսզի հասկանան, թե ո՞ր ուղղությամբ է գնում հայկական տնտեսությունը՝ իռացիոնալ պահանջների՞, թե՞ ռացիոնալ որոշումների: Հանքի աշխատանքի արդյունքում ՀՀ բյուջեն կստանա այնքան գումար, որքան ամբողջ փոքր բիզնեսն է վճարում: Խոսքը տարեկան շուրջ 50 միլիոն դալարի մասին է: Այսինքն՝ երբ խոսվում է փոքր բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու մասին, կա դրա գործնական լուծումը: Հանքի աշխատանքի արդյունքում կարելի է հարկային արձակուրդ տրամադրել փոքր բիզնեսին, քանզի «Լիդիան Արմենիայի» վճարած հարկերը հնարավորություն կտան բյուջեին խուսափել հարկային մուտքերի պակասեցումից, որը ենթադրաբար կարող էր առաջանալ փոքր բիզնեսին հարկային արձակուրդ տալու դեպքում: Հեղափոխական տեխնոլոգիաներն արդյունավետ էին նախորդ ռեժիմը մերժելու համար, բայց դրանք կարող են կործանարար լինել մեր երկրի տնտեսության համար: Փաշինյանը պետք է որոշում կայացնի: Ամուլսարը յուրօրինակ փորձաքար է դառնում այս կառավարության համար: Եթե բնապահպանական խնդիրներ չկան, ապա հանքը պետք է շահագործվի: Մեր երկրի ու տնտեսության շահը դա է պահանջում: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am