Ինչպես «սպիտակ» Լենա Նազարյանը դարձավ «ժողովրդի թշնամի»

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց մեզ լուրջ ավանդ է թողել: Միայն նրա մտքով կանցներ ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որը կրկեսի է վերածում հայրենիքը: «Ինձանից հետո թեկուզ կրկես»,-մտածել է Սարգսյանն ու Սահմանադրությունը փաթաթել հայ ժողովրդի վզին: Ու հիմա, որպեսզի պահպանվի Սահմանադրության կրկեսային ոգին ու տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հետո կրկին առաջադրվել՝ պայմանով, որ չի ընտրվի, որպեսզի... դեկտեմբերին կրկին դառնա «ժողովրդի վարչապետ»: Փաշինյանի թիմակից Լենա Նազարյանը, բնականաբար, կոչ է արել չընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ու նրա այդ կոչը հայտնվել է լրատվական նյութերի վերնագրերում: Դա կարմիր լաթի էֆեկտ է առաջացրել, ու նիկոլապաշտները, առանց խորանալու թեմայի մեջ, հարձակվել են Լենա Նազարյանի վրա ու ֆեյսբուքում նրան, մեղմ ասած, հանել «տռաս»: Ու չեն օգնել մյուսների այն կոչերը, որ Լենա Նազարյանը «սպիտակ» է, այլ ոչ թե «սև» ու «ժողովրդի թշնամի». արտահաստիքային նիկոլապաշտները վերնագիրը տեսել ու կատաղել են: Կատաղել են նաև հաստիքային ֆեյքերը, քանզի սրանց ամիսներ առաջ «ինստրուկտաժ» են արել Փաշինյանի թեմայով բացասական վերնագրերով բոլոր նյութերի ու հեղինակների դեմ հայհոյանքներով հարձակվել: «Ֆեյքերին» տվել են «ֆա՛ս» հրամանն ու քսի տվել բոլորի վրա, սակայն մտքներով չի անցել առանձին շրջաբերական իջեցնել Լենա Նազարյանի պահով: Ու հիմա ստացվեց այնպես, որ Լենային Ֆեյսբուքում հոշոտեցին իրենց իսկ կողմնակիցները: Չէին ազդում ոչ «ֆու՛» հրամանը, ոչ էլ նմանատիպ այլ կոչերը: Զոմբիները «Փաշինյանին պետք է չընտրել վարչապետ» նախադասությունը տեսել ու գրգռվել էին, ես կասեի՝ ղզղնել: Զոմբիները ֆեյսբուքյան տիրույթում «գզում» ու «բմբլահան» էին անում խեղճ Լենային: Հիշել էին, որ նա իր ամուսնուն Նիկոլի միջոցով տեղավորել է պաշտոնի և «անաղուհաց քրդի շուն»էին որակում նրան: Կարծում ենք, Լենա Նազարյանը հիմա հասկացավ, թե համացանցում ինչ է տեղի ունեցել և ունենում «ժողովրդի վարչապետ» ընտրվելուց հետո: Դե ի՞նչ արած, ինչպես դասականը կասեր՝ խիարը երբեմն թարս աճելու հատկություն ունի: Գըմփ-գըմփ-հո՛ւ: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am