Թացի ու չորի խառնվելու դարաշրջանը

Ժողովրդական խոսքի մեջ հաճախ է լսվում «թացն ու չորը խառնվել են իրար», որն ընկալվում է որպես իրողությունների և երևույթների խեղաթյուրում։ Ճշտի և սխալի, չարի ու բարու, արդարի և անարդարի հասարակական ընկալումն ու մատուցումը դուրս են եկել բանականության սահմաններից, քանի որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով լղոզվել և անտեսանելի են դարձել դրանց բաժանարար գծերը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և վիրտուալ իրականության ձևավորման ժամանակաշրջանում վախկոտը դառնում է քաջ, հիմարը՝ խելոք, իսկ իր բնույթով նապաստակը ձևափոխվում է գայլի։ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ունենալու» իրավունքը դարձել է բացարձակ և առանձնահատուկ ընդլայնված տարածում է գտել վիրտուալ իրականության մեջ՝ սոցիալական ցանցերում։ Մարդիկ, որոնք երբեք համարձակություն չեն ունեցել ուղիղ նայել դիմացինի աչքերի մեջ և արտահայտել որևէ հոդաբաշխ միտք, դարձել են բլոգերներ և իրենց անբովանդակ ու վիրավորանք պարունակող մտքերով փորձում են կայացնել իրենց չկայացած և կայանալու որևէ հույս չներշնչող «ես»-ը։ Ինչո՞ւ են մարդիկ վախենում հանդես գալ իրենց անունով, ինչո՞ւ են ամաչում ցույց տալուց իրենց իսկական ֆիզիկական դեմքը։ Պատասխանը մեկն է. չունեն այդ դեմքը և ունեն բնազդային վախ և սարսափ իրենց անունով հանդես գալու։ Կարծում եմ՝ սա պետք է դառնա սոցիոլոգիայի և հոգեբուժության ոլորտի մասնագետների հատուկ հետազոտության առարկա։ Իսկ մինչ այս երևույթին մասնագիտական գնահատական տալը սոցիալական ցանցերի իրական օգտատերերին հորդորում եմ արհամարհել կեղծ անուններով և առանց դեմքի օգտատերերի գրառումները, իսկ լրատվամիջոցներին՝ անհապաղ հեռացնել վիրավորանք պարունակող բոլոր մեկնաբանությունները, իսկ կրկնվելու դեպքում՝ արգելափակել նրանց մուտքը։ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am