Նիկոլ Փաշինյանն ամուր գրկեց Սերժ Սարգսյանին

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում մի ոչ անկեղծ հայտարարություն արեց՝ ասելով, թե իր թիմը խնդիր չի տեսնում արտահերթ ընտրություններին գնալ գործող ընտրական օրենսգրքով, որի անկյունաքարային դրույթը՝ ռեյտինգային ընտրակարգն է։ Նա ասաց՝ հակառակը, այդ ընտրակարգը ՀՀԿ-ին ճանապարհ չի տալիս․ «Հարգելի Հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետև հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում: Մենք ուզում ենք Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք»,- ասաց նա: Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրությամբ հնարավոր է եղել հասնել նրա հրաժարականին և նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ի համար գրված օրենքներով հնարավոր կլինի ընտրություններում հաղթել ՀՀԿ-ին: «Սև ու սպիտակի տրամաբանության մեջ դուք զրո ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է»,- նշեց նա եզրափակելով․«Գոնե ընդդիմություն մնալու շանսը պահպանե՛ք` հին ընտրական օրենսգրքով, դուք ընդհանրապես չեք անցնելու»։ Այո, չի բացառվում Փաշինյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից շատերը կհայտնվեն ՔՊ ռեյտինգային ցուցակներում եւ ինքը թույլ չի տա որեւէ գործարարի աշխատել հանուն ՀՀԿ-ի։ Բայց ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «ուղտն ինչքան էլ սատկած լինի` էլի կաշին մի իշաբեռ է» ։ ՀՀԿ-ն իր տասնամյա իշխանության ընթացքում անկասկած համայնքերում ունի այնպիսի կուսակցական ներկայացուցիչների, համակիրների, որոնք իրենց համայնքի բնակիչների համար այսպես կոչված «շտաբօգնություն» են ծառայել։ Ու անկախ քաղաքական նոր իրավիճակից, համայնքում մարդկային հարաբերությունները կխոչընդոտեն զուտ քաղաքական ընտրություն կայացնել։ Այս առումով մեծ է ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ռեսուրսակիր երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի շանսերը։ Ընդհանրապես քաղաքագիտական տեսանկյունից Փաշինյանին ավելի շատ ձեռնտու է ընտրությունների գնալ հին օերնսգրքով, որն ավելի կլեգիտիմացնի իր իշխանությունը։ Այդ պարագայում ՀՀԿ-ն եւ այլ ուժեր նրան չեն մեղադրի քաղաքական մենաշնորհ հաստատելու մեջ եւ խորհրդարանում ի դեմս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կձեւավորվի հաստատուն ընդդիմություն։ Իսկ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը մշտապես կբանեցնի սեւերի ու սպիտակների իր հայտնի լոզունգը, կհայտարարի,կխորացնի առաջացած անջրպետը ու էլ ավելի կամրապնդի իր իշխանությունը։ Իսկ նրանց այլընտրանքը Լույս դաշինքն ու Սասնա ծռեր կուսակցությունն են։ «Լույսի» ընդդիմություն դառնալու պարագայում մեծ է հավանականությունը, որ ինչ որ պահից այդ ուժը հիմնովին դուրս կգա Փաշինյանի ազդեցության տակից , կսկսի ինքնուրույն գործել եւ քանի որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պես վարկաբեկված մութ անցյալ չունի, կարող է իշխանական հայտ ներկայացնել՝ եւ ինչու ոչ նույն իշխանությունը տրոհելու ճանապարհով հասնել իշխանափոխության։ Սասնա ծռերի դիրքերի ամրապնդումն նույնպես բոլորովին ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին։ Արմատական դիքերից հանդես եկող այս ուժը ցանկացած հարցում կարող է գլխացավանք դառնալ ապագա իշխանությունների համար, հատկապես, որ բազմիցս են հայտարարել, թե ապստապբության իրավունքը հարկ եղած դեպքում պետք է իրագործել։ Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am