Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է.Փաշինյան

ՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ:ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ գործող օրենքով հետապնդվող նպատակը լուծված է: Գործող օրենքով չի երաշխավորում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ օրենքի Կաթողիկոսի անվտանգության մասով կիրառումը թողնելով վարչապետի հայեցողությանը, մինչդեռ թե՛ ՀՀ տարածքում, և թե՛ արտասահմանում ժամանակակից վտանգները հստակ մարտահրավեր են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար, ինչի վառ օրինակն է վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունները: Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Օրենքով սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կանխարգելիչ դերակատարություն կունենա Հայաստանի տարածքում և տարածքից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության սպառնալիքների չեզոքացման և կանխարգելման համար: «Ընդհանուր առմամբ՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել: Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է:  Կարծում եմ՝ իսկապես տեղին չէ »,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նաև նկատեց, որ օրենքի տրամաբանության մեջ չի մտնում, օրենքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է. «Ես չեմ կարծում, որ կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am