Պուտինն, ամեն դեպքում, դուռը բաց է պահում Ալիևի համար

Մայիսին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաստատվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության նախնական արդյունքների վերաբերյալ, երեկ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։ «Շատ դրական արդյունքներ են։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է առաջվա նման՝ շատ ակտիվ և ոչ մի խնդիր, բնականաբար չկա», - «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Վալովայան։ Իսկ ահա գալով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեմային՝ ռուսական կողմից ուշագրավ հայտարարություններ են հնչել: Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին օրակարգում չէ, նույն ֆորումի ամփոփիչ ասուլիսում ասել է նա: «Միայն կարող եմ ասել, որ հարցը մեր օրակարգում չէ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան հավելել է Վերոնիկա Նիկիշինան: Բայց ուշագրավն այն է, որ երեկ ավելի վաղ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին հարցին ի պատասխան Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն էլ այլ տեսակետ է հայտնել: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է, ապա հավելել է, որ բոլոր հետխորհրդային երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը: Ըստ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի՝ «Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», - ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասել է նա։ Գլազևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար։ Արդեն տևական ժամանակ, հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում քննարկվում էին Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր մուտքի մասին վերլուծություններ, իսկ ամիսների առաջ Ադրբեջանում բռնկվեցին այդ երկրի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունների շուրջ քննարկումները՝ դարձյալ ղարաբաղյան խաղաքարտի շահարկմամբ: Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ նման հարցի քննարկման դեպքում օգտվելու է վետոյի իր իրավունքից։ Եվ ահա, երեկ պաշտոնական Բաքուն անդրադարձել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ –ին անդամակցելու թեմային: «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ նշել է, որ իրենք վարում են հավասարակշռված քաղաքականությունը՝ ակտիվ երկկողմ երկխոսություն ծավալելով և փոխշահավետ իրավահավասար համագործակցություն զարգացնելով ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների հետ՝ «բացառությամբ, բնականաբար Հայաստանի»: Պաշտոնական Բաքվում, փաստորեն, շարունակում են Ադրբեջանի անդամակցության հարցը՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին առկախված պահել: Սա նշանակում է, որ Բաքուն Մոսկվայից չի ստանում Ղարաբաղյան հարցով ցանկալի հավաստիացումներ: Բայց հետաքրքրականն այն է, որ Մոսկվան էլ չնայած այդ ամենին հետևողականորեն շարունակում է հույսեր փայփայել՝ կազմակերպությունները դուռը բաց պահելով Ալիևի առջև: Մետաքսյա Շալունց

դիտվել է 98 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am