Ռոբերտ Քոչարյան. «Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան»

Իր վերջին հարցազրույցներում Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին: Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում զուտ ներքաղաքական անցուդարձով: Կան բազմաթիվ այլ խնդիրներ ու հարցեր, որոնք էլ մեծապես պայմանավորում են այդ անցուդարձի բովանդակությունը, ուղղվածությունն ու ակտիվությունը: Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ։ ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈՒՄ -Իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան: Մի՞թե այդքանը քիչ է 5-6 ամսվա համար: -Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին: Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ -Դե, եթե վատ աշխատեր, կազատեիք աշխատանքից: -Այո: Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ   տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ: Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են: ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ -Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց): Այս ամենին հետեւելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլեւս մեր երկրին պետք չէ: -Ինչ վերաբերում է լեռնահանքային ոլորտին, ապա այն Հայաստանում կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում: Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար եւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաեւ երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա: Գոյություն չունի որեւէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետեւանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, եւ այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը: Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված: Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը: Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում: Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ եւ այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով: Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել: Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը: Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար: -Կան մարդիկ, որ ակնկալում են, թե՝ ահա, հեղափոխությունը եղավ եւ ներդրումների տեղատարափ է լինելու: Հիմա էլ ասում են, այ, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն, դրանից հետո ներդրումները կհոսեն: Կհոսե՞ն: -Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է: Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am