Արդեն թափ հավաքած հասարակական էյֆորիայի առաջին թիրախը դառնում են հենց այդ էյֆորիան հրահրողները

Ազգային ժողովում երեկվա ելույթի վերջնամասում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը խոսեց հանրահավաքային տեղական դրսևորումների մասին: Խոսքը մասնավորապես առանձին գյուղերում ու քաղաքներում ցույցերի մասին է, որտեղ պահանջում են գործող համայնքապետերի հրաժարականները: Փաշինյանը մի կողմից կոչ արեց գործող համայնքապետերին հրաժարական տալ ու գնալ արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ ընտրված են ու վայելում են ժողովրդի վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին թուլացնել նյարդային վիճակը երկրում և ձեռնամուխ լինել հրաժարականի պահանջին, եթե կարող են համայնքում բնակիչների թվի կեսի չափ ստորագրություն հավաքել: Վարչապետի պաշտոնակատարը խոստացավ, որ եթե համապատասխան թվով ստորագրություններ ուղարկվեն կառավարություն, ապա իրենք անձամբ կզբաղվեն այդ գործով: Ելութի այս հատվածից զատ հատկանշական է նաև նախօրեին Լենա Նազարյանի դեմ Ֆեյսբուքում սկսված արշավը: Նազարյանը հայտարարել էր, որ պետք չէ վաղը ընտրել Փաշինյանին՝ բնականաբար նկատի ունենալով, որ դա է ԱԺ լուծարման միակ օրինական մեխանիզմը: Հանրության մի ստվար հատվածին, բնականաբար, դուր չէր եկել ձևակերպումը , ո ւ առանց բովանդակության մեջ խորանալու սկսվել էր Նազարյանի դեմ ցանցային ինտենսիվ գրոհ: Առաջին հայացքից վերոնշյալ երկու պարբերություններում շարադրվածները իրար հետ կապ չունեն: Բայց միայն առաջին հայացքից: Իրականում, սակայն, իշխանություններն այժմ ստիպված են առերեսվել այն իրողության հետ, որի ձևավորման ակունքներում են: Ամբոխավարության մեդալը երկու կողմ ունի, և եթե մեդալի մի կողմում հասարակական ճնշման բանեցումն է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա մեդալի մյուս կողմում արդեն գործարկված հանրային տրամադրություններին դիմակայելն է: Հնարավոր չէ այդ տրամադրությունները գործարկել ու արգելակել ուզածդ պահին: Գործարկել հնարավոր է, բայց արգելակել՝ ոչ: Ընդ որում, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ արդեն թափ հավաքած հասարակական էյֆորիայի առաջին թիրախը դառնում են հենց այդ էյֆորիան հրահրողները: Այս իմաստով վարչապետի պաշտոնակատարի ելույթի վերջնամասը բավական խորհրդանշական բնույթ ունի: Դրանով արձանագրվում է էյֆորիայի ու այն հարուցողների միջև հակադրության առկայությունը, միաժամանակ Փաշինյանը փորձում է այդ հակադրությունից դուրս գալ փափուկ մեթոդներով, առայժմ փափուկ մեթոդներով: Հուսանք, որ կստացվի ժամանակին արգելակել քաղաքականության բացառապես ամբոխային ընկալումն ու տեղափոխվել ավելի համակարգային հուն: Ըստ էության հենց այդ մեսիջնէր պարունակում Փաշինյանի ելույթն ընդհանրապես: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am