Վարդան Ղուկասյանն ասել էր մտքինը

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ։ – Այսինքն՝ դուք կո՞ղմ եք նախագծի ընդունմանը։ – Ես ուզում եմ էնտեղ տեսնել փոփոխություններ ՏԻՄ-ի հետ կապված։ Գյումրիի եւ Վանաձորի վերաբերյալ այնտեղ փոփոխություններ չեն արվել։ Ճիշտ է, քուանշային մասը վերացվել է, բայց քաղաքապետին ընտրում է ավագանին։ Ես կարծում եմ՝ քաղաքապետը չպետք է ավագանուց կախված լինի։ Եթե քաղաքապետը ավագանուց կախված է լինում, ապա դառնում է ավագանու կամակատարը։ Հիմա մեկը կասի, թե ավագանուն ընտրել է ժողովուրդը, բայց ինչի հենց ուղիղ քաղաքապետին չընտրի ժողովուրդը։ Շատ է խոսվել այն մասին, որ Գյումրիում քաղաքապետը ավագանու անդամներին 300-ից 500 հազար դրամ փող է տվել։ Դա ճի՞շտ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ մի բան կա, դա փաստ է։ – Դրա՞ համար դուրս եկաք ԱԺ-ից։ – Միայն դրա համար չէ։ Ես կողմ չեմ, որ ռեյտինգայինը հանվի։ 1996 թվականից ես կուսակցական պատկանելիություն չեմ ունեցել, մասնակցել եմ ընտրություններին եւ Աստծո ողորմածությամբ ժողովուրդը ինձ է քվեարկել։ Եղել է մի պահ, որ կուսակցությունները բոլորը իրար հետ են եղել, պետությունն էլ իրենց օգնել է, ես հաղթել եմ ժողովրդով։ Ժողովուրդը հաղթել է՝ ինձ առաջ տանելով։ Հիմա ինչի՞ եք էդպիսի մարդու ճանապարհը փակում։ Եթե ասում ենք փող ունեցող մարդիկ կգան, գումար կտան, կընտրվեն, ավելի լավ է ճանապարհը փակել, իրավապահ մարմիններ գոյություն ունեն դրա համար, իսկ եթե մարդը ռեյտինգ ունի, թող անցնի։ Եթե պետք է Պողոսը ձայն հավաքի, եւ Երվանդը անցնի, դրան կողմնակից չեմ։ Ասեն՝ գիտեք, էս կուսակցությունը որոշել է, որ դուք լավ տղերք եք, մենք պիտի հավաքվենք, ասենք, որ այ սա պիտի անցնի, ես դեմ եմ սրան։ Այս հարցի հետ կապված ես հիմա իմ կուսակցության հետ չեմ քայլում։ Ռեյտինգայինի մեջ կան էնպիսի մարդիկ, ովքեր առանց կեղծիքի անցել են, օրինակ ես։ – Այսինքն՝ եթե ռեյտինգայինը չլինի, դուք չե՞ք անցնի։ – Ես ուզում եմ, որ ռեյտինգայինը լինի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am