Վտանգներ՝ ջղաձիգ ու պահանջկոտ Մոսկվայից

Մեր հարաբերությունները վերելքի վրա են, երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով. «Ուրախ եմ, որ Հայաստանն իրեն գտել է ԵԱՏՄ-ում: Մեր համագործակցության ներուժն անսահման է»: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը հետագայում ևս իրեն հարմարավետ կզգա ԵԱՏՄ-ում: «Ապագային ուղղված գործընկերային հարաբերությունները դրական տնտեսական ազդեցություն կունենան», - ասել է Ս. Գլազևը: Միաժամանակ, նա անդրադարձել է ռուսական գազի գների թեմային: Ռուսաստանի դեմ գործող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բնական գազի մատակարարման ժամանակ վճարումներն իրականացնեն ազգային արժույթով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: «Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի և ԵԱՏՄ-ի երկրների հետ վճարումներում դոլարի օգտագործումը: Դոլարը դարձել է թունավոր արժույթ: Մեր հարաբերություններում դոլարի ցանկացած օգտագործումը հղի է քաղաքական ռիսկերով», - ասել է նա: Գլազևի խոսքով՝ ազգային արժույթով վճարումներին անցնելու ժամկետը կախված է պայմանագրային պարտավորություններից և գործընկերների բարի կամքի դրսևորումից: «Նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարտավորությունները և փոփոխեն ոչ միայն վճարման արժույթը, այլև վերանայեն գնագոյացման պայմանները», - նշել է նա: Այնպես է ստացվել, որ Ռուսաստանը կրկին հայտնվել է լուրջ միջազգային մեկուսացման մեջ, ու հիմա որքան կարող է պետք է ճնշումներ գործադրի գործընկեր երկրներին՝ թելադրելով իր խաղի կանոնները: Իսկ որ Ռուսաստանը լուրջ ջղաձիգ է, պարզ է բոլորին: Օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից: Մի քանի օր առաջ էլ Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ արեցին Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին: Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել էին տեղեկություններ, որոնց համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր վարչության՝ ГРУ-ի գործակալներն, այս տարվա ապրիլին փորձել են կոտրել Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կայքէջը: Եվրամիության նախաձեռնության մասին տեղեկությունը հրապարակվել է անդամ պետությունների ղեկավարներից կազմված Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում: Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային գրոհներին հակազդելու և դրանք արդյունավետ եղանակով կանխելու համար: Առաջարկը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռումինիան: Առաջիկա շաբաթներին և ամիսներին Եվրամիության երկրները դեռ պետք է մշակեն օրինագիծը և կազմեն իրավական պարզաբանումներ պարունակող դրա վերջնական տարբերակը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործընկերներին կոչ է անում այս հարցում միասնական լինել և համատեղ քայլերով պատասխանել հաքերային հարձակումներին՝ նշելով, որ այլապես մեծ վտանգներ են սպառնում Եվրամիության տնտեսությանը և դեմոկրատիային: «Անհրաժեշտ է սահմանափակող որոշումներով, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներով արձագանքել և պատժել կիբեր-գրոհայիններին», - ասում է Բրիտանիայի վարչապետը: Նախագծով առաջարկվում է սառեցնել հաքերային գրոհների համար պատասխանատվություն կրող մարդկանց հաշվեհամարները և արգելել նրանց մուտքը Եվրամիության տարածք: Այդ նախաձեռնությունը Եվրամիության անդամ երկրները ներկայացնում են մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ, որն ի հայտ է եկել ռուսներին վերագրվող հաքերային գրոհների և ընտրություններին միջամտելու հետևանքով: Այնպես որ առաջիկայում մենք կարող ենք ականատես դառնալ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի պետությունների նկատմամբ ավելի պահանջկոտ քաղաքականության: Մոսկվան պետք է ցույց տա արևմուտքին, որ հետխորհրդային երկրներում թելադրողը ինքն է: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am