Բոլթոնը այցելում է Կովկաս․ նոր աշխարհաքաղաքական իրավիճա՞կ

Օգոստոսի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Երուսաղեմի իր կենտրոնատեղիում  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին հրավիրել էր ճաշի։ Իսրայելի վարչապետը իր վաղեմի ծանոթ Բոլթոնին համարում է Իսրայելի «իսկական» բարեկամը և ճաշի ժամանակասել է, որ Բոլթոնի  այցը մեծ նշանակություն ունի նախագահ Թրամփի՝ Իրանի հետ կնքված «վատ» պայմանագրից դուրս գալու լույսի ներքո և որ պետք է կանգնեցնել Իրանի «ագրեսիվ» քաղաքականությունը։ Ըստ Նաթանյահուի պետք է կանգնեցնել իրանական ագրեսիան։ Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Իրանի հետ կնքված միջուկային պայմանագրից դուրս գալու պատճառները, նշել էր Մերձավոր Արևելքում Իրանի մեծացող դերակատարությունը։ Պարզ է, որ առաջին հերթին իրանական աշխարհաքաղաքական ծավալումը անհանգստացնում է Իսրայելին։ Բոլթոնի այցը պետք է քննարկել Իսյաելի անտանգության կոնտեքստում, որը ԱՄՆ ներկայիս ղեկավարության կարևորագույն արտաքին քաղաքական ուղղություններից է։ Եվ այդ առումով Իրանից եկող վտանգները Իսրայելի համար առաջնային տեղ են զբաղեցնում։ Կովկաս այցելելուց առաջ Բոլթոնը շատ կարճ մեկնաբանել էր Կովկաս կատարվելիք իր այցի նպատակը՝ ասելով, որ Կովկասը «նշանակալիորեն մեծ»  դերակատարում ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի հարաբերություններում։ Հետաքրքիր է նաև այն, որ Կովկաս այցելու նպատակը Բոլթոնը բացատրել է նրանով, որ ցանկանում է գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքը։ Այսինքն՝ այցը չի սահմանափակվում միայն Իրանի խնդրով։ Դիվանագիտության մեջ կան արտահայտություններ, որոնք ավելի շատ բան կարող են ասել, քանի մեկ ժամանոց ելույթը։ Բոլթոնի այդ արտահայտությունը, որ Կովկասը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հարաբերությունների համար կարևոր գործոն է հանդիսանում, առանցքային է նրա նպատակը հասկանալու համար։ Ասվածի հիմնական իմաստն այն է, որ Կովկասի երեք հանրապետությունների հարաբերությունները տարածաշրջանային այդ մեծ պետությունների հետ ազդում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արդեն միմյանց հետ ունեցած հարաբերությունների վրա։ Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո Բոլթոնը, ըստ երևույթին, կարճ մամուլի ասուլիս կտա (Մոսկվայում և Բաքվում եղել են ասուլիսներ), որից մենք կստանանք տեղեկատվություն հանդիպման ընթացքում ունեցած թեմաների մասին, սակայն մենք կկենտրոնանանք նրա վերոնշյալ արտահայտության վրա, որը պարզաբանման կարիք ունի։

Կովկասը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների առանցք

Եթե Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցությունները եղել են բալանսավորված, ապա եղել է խաղաղություն, իսկ երբ այդ բալանսը խախտվել է, սկսվել են պատերազմներ։ Դեռևս Շահ Աբասն էր ռուսներին հրավիրում Կովկաս օսմանցիների ազդեցությանը դիմագրավելու համար, երբ նրանք գրավել էին Բաքուն և Դերբենդը։ Շահ Աբասը Միխայիլ ցարին առաջարկում էր գրավել և իր տիրապետության տակ պահել այդ քաղաքները, որպեսզի օսմանցիներին հեռացնի Կովկասից։ Խորհրդային ժամանակաշրջանում Կովկասը ռուսական տիրապետության տակ էր և կորցրել էր իր ինքնուրույն աշխարհաքաղաքական նշանակությունը, սակայն Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախությունից հետո այդ երեք տարածաշրջանային մեծ երկրների միջև աշխարհաքաղաքական բալանսի խնդիրը նորից դարձել է ակտուալ։ Իրանը Ադրբեջանի շիա հետևորդների, հատկապես թալիշների վրա ունի մեծ ազդեցություն ։ Իրանը շիա հոգևոր կենտրոններ է բացել նաև Վրաստանում՝ հատկապես Մարնեուլիի տարածաշրջանում։ Հայաստանի վրա ազդեցությունը նույնպես մեծ է, եթե հաշվի առնենք, որ Իրանի շնորհիվ հանգիստ և կանխատեսելի իրավիճակ է տիրում Արցախի Հանրապետության և Իրանի սահմանին։ Թուրքիան ավանդաբար ունի ծավալապաշտական հեռահար նպատակներ՝ Կովկասից մինչև Միջին Ասիա, և ունի ազդեցություն թյուրքական Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի սունի մուսուլմանների, Ղրիմի թաթարների և Իրանի ադրբեջանցիների վրա։ Ռուսաստանը նույնպես դեռ պահպանում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի Իրանին Կովկասից մեկուսացնել, ապա խախտվում է Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական բալանսը, ինչը կարող է պատերազմների պատճառ դառնալ, ինչից չեն կարող անմասն մնալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Դա մեծ, տարածաշրջանային սահմաններից դուրս եկող հնարավոր խոշոր պատերազմով է հղի։ Հայաստանի ստրատեգիան այդ բալանսի պահպանումը պետք է լինի։ Ստեփան Դանիելյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am