Կադրերի հաճախակի փոփոխությունը միայն խառնաշփոթի կհանգեցնի.Քոչարյան

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին։ Հարցաղրույցի տեքստը հրապարակել է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը։ -Պարոն Քոչարյան, վերադառնալով մեր իրողություններին, նկատենք, որ միայն վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում կամ փոխվելու: Ու սա էլ դեռ վերջը չէ, եթե նկատի ունենանք ԱԺ արտահերթ ընտրությունները, որից հետո էլի կառավարություն է ձևավորվելու: Կադրային նման հոսքը ի՞նչ հետևանքներ կարող է թողնել ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:  Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մի խոսքով, մանավանդ որ եկող տարվա բյուջեն էլ կարծես հենց եկող տարի կարող է ընդունվել: -Միայն խառնաշփոթի կհանգեցնի: Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։ Ամենից կարևորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետևողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որևէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը 3 տարի։ Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, և ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել և ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է: Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում: Մենք նաև այլ խնդիրներ կունենանք, որովհետև ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաև անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձևակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am