Կասկածներ ունեմ՝ Փաշինյանն ու Ալիևը ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով են պահպանել հրադադարը

«Հայոց աշխարհը» զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
-Պարո´ն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տևական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:
-Մինչև չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով: Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ, այնուամենայնիվ, նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ:
 Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաև նրան հաջորդող դեսպանի կարծիքը, և դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:
Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս, Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ: Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, և կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն: Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա և լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ: Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որևէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որևէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա ևս ակներև է:
-Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:
-Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որևէ տարածք պետք չէ զիջել: Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձև գտնեն, որը նաև ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետևանքների համար:
-Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:
-Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետևյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձևով: Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:
Միևնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը: Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարևորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձևի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձևը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում:
Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձև, որին չի կարողանալու համաձայնել Արցախը և ստիպված մերժելու ես նաև դու, և ավելի մեծ խնդիր ես ստանալու: Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:
Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին: Վերադառնալով առկա իրողություններին՝ կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:
—Այսինքն՝ Ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:
-Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ: Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատելու խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:
-Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիևի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաև օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ:
-Եթե հիմա ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է: Բայց կասկածներ ունեմ, որ եթե նրանք համաձայնել են, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով: Ու այս հարցերը, կարծում եմ, առաջիկայում դեռ կծագեն: Քանի դեռ շփման գծում կրակում են նույն ինտենսիվությամբ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am