Հայտնաբերել են ԱԺ պատգամավորի տղային պատկանող 1 մլն 500 հազար դրամ արժողության ապրանքը գողացողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Կարապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս այս տարվա հունվարի 24-ին, ժամը 19:00-ից մինչև հունվարի 25-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում և փետրվարի 1-ից մինչև փետրվարի 4-ը ընկած ժամանակահատվածում քարշակ-վերամբարձ կռունկի միջոցով Էջմիածին-Մարգարա խճուղու 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածից հափշտակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Արմեն Աշոտի Աղաբաբյանին պատկանող 1 մլն 500 հազար դրամ արժողության հոսանքի կարգավորող, չգործող տրանսֆորմատորը: Պարզվել է նաև, որ ցանկապատը պոկելու և քանդելու միջոցով նա հափշտակել է նաև Փարաքար գյուղի բնակիչ, 60-ամյա Հայրապետ Մախաջանյանին պատկանող չգործող քարի վերամշակման արտադրամասի մոտ տեղադրված 1 մլ 700 հազար արժողության բարձր լարման տրանսֆորմատորը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գողունը, որոնցից մեկը Դ. Կարապետյանը վաճառել է 500 հազար դրամով, իսկ մեկն էլ դեռ չէր հասցրել հանձնել կլիենտին: Հայտնաբերվել է նաև քարշակի վարորդը, ում Դ. Կարապետյանը հայտնել էր, թե նշված ապրանքներն իր պապունն են և որպեսզի դրսում չմնան՝ անձրևի տակ, որոշել են տեղսփոխեն ապահով վայր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Կառլեն Ավագյանի կողմից հարուցվել է քրեական գործ: Դ. Կարապետյանը ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am