Ով է ստում` վարչապետը, թե Վահե Գրիգորյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի ընտրությունն անսպասելի ելք ունեցավ, ձայների 30 կողմ եւ 23 դեմ հարաբերակցությամբ Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ թեկնածու համարվող Գրիգորյանի շուրջ թվում էր, թե պետք է կոնսենսուս առաջանար, Փաշինյանի դաշնակից ուժերը քվեարկեին նրա օգտին, սակայն տեղի ունեցավ անսպասելին: Ծառուկյան խմբակցությունը բավական պասիվ էր քվեարկության ժամանակ, ՀՅԴ-ն նույնպես, արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Խորհրդարանական երեք ուժերը մտածված տապալեցին Գրիգորյանի թեկնածությունը, թե վերջինիս անձը անընդունելի էր յուրաքանչյուրի համար առանձին-առանձին, դժվար է պնդումներ անելը: Փաստն այն է, որ պատգամավորներից շատերը խորհրդարանի շենքում էին, բայց չմասնակցեցին քվեարկությանը: Մինչ քվեարկությունը թեկնածուն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակու՞մ է պնդել, թե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, պատասխանեց. «Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է: Դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ», - ասաց Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ 2018թ. մարտին Վահե Գրիգորյանը անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ գրել էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին: Ինչպես գիտեք, քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը (կոնկրետ դեպքում՝ Միացյալ Թագավորության) ենթակա չէ մեկնաբանման այդ երկրից բացի որևէ այլ պետության պաշտոնյայի կամ մարմնի կողմից, քանի որ քաղաքացիության հարաբերությունները բացառապես սուվերեն կարգավորման առարկա են: «Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքն ուժի մեջ է առ այսօր և ուժի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թեկնածուի կողմից բրիտանական քաղաքացություն ստանալու և դադարեցման պահին (ըստ վերջինիս մամուլին տրված պարզաբանումների): Համաձայն այդ օրենքի 12 հոդվածի կետ (2)-ի, անձի բրիտանական քաղաքացիությունը համարվում է դադարեցված այն պահից, երբ Միացյալ Թագավորության պետական քարտուղարը կատարում է քաղաքացիությունից հրաժարվող անձի՝ “Բրիտանական Քաղաքացիության մասին” 1981թ.-ի օրենքի 12 հոդվածի համաձայն ներկայացրած քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարության գրանցումը: Այս մասին, համաձայն բրիտանական օրենսդրության անձին անմիջապես պաշտոնապես ծանուցվում է՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթ, որով նա տեղեկացվում է իր՝ բրիտանական քաղաքացիության դադարեցնելու հայտարարության պետական գրանցման մասին: Բայց ոչ, դուք չեք տեսնելու այդ փաստաթուղթը կամ որևէ փոխարինող ապացույց: Ձեզ նույնիսկ բանավոր չի պատասխանելու նման հարցի՝ պարոն Ա. Սարգսյանը: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը հոգ կտանի, որպեսզի իր անձնական նպատակներով օգտագործվող թեկնածուն "ապացույցի" կարիք չզգա: ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության կողմից նրան կապահովեն տեղեկանքով», ներկայացրել էր Գրիգորյանը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո հեղափոխության առաջնորդ Փաշշինյանը ցրեց Սարգսյանի լեգիտիմության միֆը՝ հայտարարելով, թե ինքը տեսել է այդ փաստաթուղթը եւ ամեն ինչ նորմալ է: Հիմա Վահե Գրիգորյանը փաստորեն Փաշինյանին սխալ է հանում եւ պնդում, որ նախագահը լեգիտիմության դեֆիցիտ ունի: Արդյոք այդ պնդում է ճակատագրական դարձել նրա ընտրության հարցում, թե հակահեղափոխությունը կրկին գլուխ է բարձրացրել՝ ի դեմս խորհրդարանական երեք ուժերի կոալիցիայի: Անի Սահակյան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am