Ափսոս է պաշտոնը

Որքան էլ դժվար է ինքնուրույն լինել, սեփական դիմագիծ ունենալ, սկզբունք ու տեսակետ, բայց եթե մարդը քիչ թե շատ նշանակալի դերակատարում է ուզում ունենալ երկրում, պետք է այդպիսին լինի։ Ոչ ոք չի հարգում ստորաքարշներին, քծնողներին, ծռմռվողներին, անգամ եթե այդ քծնանքն ուղղված է իրենց։ Ինչպե՞ս կարող է կայանալ, ասենք, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, վճռաբեկ դատարանը, եթե այս մարմինները ղեկավարող մարդիկ միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» սկզբունքով։ Ինչպե՞ս կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպե՞ս կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին։ Ի՞նչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հանել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում։ Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմարվել «Նիկոլի ժամանակներին»։ Հասկանալի է, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն այնպես է ձեւել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը որեւէ էական դերակատարում չունենա երկրում, եւ վարչապետի լիազորություններին երբեք վտանգ չսպառնա։ Բայց ցանկացած պաշտոնի կարեւորությունը պայմանավորված է այն զբաղեցնողի անձով։ Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի։ Չի կարելի կրել «ՀՀ նախագահ» բարձր անունը եւ այդքան անշուք դեր կատարել երկրի կյանքում։ Ափսոս է պաշտոնը։ Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար։ Արմինե Օհանյան Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am