Ավտովթար Երևանում. «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն ու Mazda-ն
![Ավտովթար Երևանում. «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն ու Mazda-ն](/timthumb.php?src=http://hayeli.am/wp-content/uploads/2018/10/29997e83bf767b7cb324e2a46f134170.jpg&w=708)
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ բախվել են Toyota Camry մակնիշի 35 PF 184 համարանիշի և Mazda մակնիշի 18 RՏ 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանութան ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներից մեկը երիտասարդ աղջիկ է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: