Նիկոլը վտանգավոր է դառնում. Մենուա Հարությունյան

Խոսելով Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին` Նիկոլը փոխանակ գոնե ձևական գլուխ գովա, որ իր իշխանության ժամանակ ընտրություններն այն աստիճան արդար են, որ իր կուսակցության թեկնածուն պարտվել է, հայտարարում է` հին համակարգը կարողացել է կոնսոլիդացնել իր ուժերը, ապահովելով իր թեկնածուի հաղթանակը , սրանով իսկ մեսիջ տալով վարչական ռեսուրսին հնարավոր բոլոր միջոցներով այլևս թույլ չտալ, որ առաջիկայում տեղի ունենալիք որևէ ընտրության ժամանակ ՔՊ-ն պարտվի, ինչը նշանակում է, որ արդար ընտրությունների, քաղաքական ուժերի միջև ազնիվ մրցակցության հնարավորություն ստեղծելու Նիկոլի հայտարարությունները ևս կեղծ են… Մյուս կողմից հայտարարելով, որ մեր տնտեսական աճի մասին նախկինում եղած բոլոր պնդումները եղել են ֆեյք, քաղաքական դաշտը և իշխանությունը սեփականաշնորհելու գնացող Նիկոլն իր ապագա տնտեսական ձախողումները փորձ է անում այսօրվանից արդեն բարդել նախորդ իշխանություւների վրա , որպեսզի տարիներ շարունակ ավելի վատ ապրելու և քաղաքացիների կյանքի որակը գցելու քաղաքական պատասխանատվություն չկրի և ապագայում նույնիսկ աննշան ձեռքբերումները ներկայացնի մեծագույն հաջողություններ, ասել է, թե Նիկոլը լավ հասկանալով, որ չի կարողանալու մարդկանց բարեկեցությունը բարձրացնել, հակառակը` հնարավոր է է՛լ ավելի վատացնել մարդկանց կյանքը` նոր ստի փուչիկ է փչում հնարավորինս երկար մեր ժողովրդին էյֆորիայի մեջ պահելու, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Հայաստանի սթափ մտածող քաղաքական ուժերն ու քաղաքացինեը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունը տալով Նիկոլին մի կողմից ունենալու ենք օր օրի թուլացող տնտեսություն և ավելի վատ ապրող քաղաքացիներ, մյուս կողմից` հորինվող հեքիաթներ , թե 30 տարում քանդվածը 1, 2 կամ 30 տարում չես կարող վերականգնել և այս ամենը հանուն նրա , որ Նիկոլը շատ է ուզում իշխանություն ունենալ: Մենք մեր երեխաների բարեկեցիկ ապագան, մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը դնում ենք կոնկրետ վտանգի տակ հանուն Նիկոլի ամբիցիաների բավարարման և գալիք սերունդները սա մեզ չեն ներելու: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Կարեն Կարապետյանի հանրապետական կառավարությունն ավելի քան 10 տոկոսանոց իրական տնտեսական աճով, կայացած և զարգացող բազմաթիվ բիզնես պրոեկտներով, ազատական շուկայական հարաբերություններով տնտեսություն է ժառանգել Փաշինյանի կառավարությանը և Նիկոլը պետք է հստակ գիտակցի, որ ինչ-որ պահից Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այլևս չի հավատալու իր հորինած հեքիաթներին, հետևաբար, որպես հայ մարդ մի կողմ թողնելով իր ամբիցիաներն ու ամեն գնով իշխանությունը պահելու հակապետական մտածողությունը` Նիկոլը պարտավոր է գոնե ինքն իր համար պատասխանելու հետևյալ հարցին, եթե Հայաստանը թանկ է իր համար և եթե ինքը չունի այդ չափ պոտենցիալ շարունակելու Հայաստանի զարգացումը, ապա հենց այս պահին կամ պետք է հրաժարվի իշխանությունից, կամ գիտակցի, որ չի կարողանալու իր ձախողումները բարդել իր նախորդների վրա և պատասխան է տալու ողջ հայ ժողովրդի առջև մեր պետությունը թուլացնելու և սննկացնելու համար: Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք… Գրել է Նիկոլ Փաշինյանը

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am