Բացահայտումների հերթը հասավ Թոխմախի Մհերի որդուն․ 100 միլիոն դրամ՝ պետությանը պատճառած վնասի համար

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն` Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ում չարաշահումներ են հայտնաբերվել, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ընկերության չարաշահումներ մասին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ, չնայած չի նշվում, թե ում է պատկանում «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-Ն, սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ընկերության հիմնադիրը և 100% բաժնետերը Դավիթ Սեդրակյանն է։ Պետությանը պատճառված վնասի համար «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ։ Նկատենք, որ Դավիթ Սեդրակյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավականին հարուստ կենսագրություն ունի։ Դեռ 24 տարեկանում նա եղել է Էրեբունու թաղապետի տեղակալ: Ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ՝ ՀՀԿ ընտրացուցակով։ Զբաղեցրել է նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Միաժամանակ, կրտսեր Սեդրակյանը «Դավիթ և Էլինա» և «Դռագսման» ՍՊԸ-ների հիմնադիրն է և 100% բաժնետերը, ինչպես նաև հանքատեր է՝ տիրապետում է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50 տոկոս բաժնեմասին:

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am