«Ինչո՞ւ ես պանիկյորություն անում, կեսգիշերով գնում խորհրդարան». Պարույր Հայրիկյանը` Փաշինյանին

ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, եթե ուզում ենք քաղաքացուն երկրի տերը դարձնել, պիտի գնալ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, ոչ թե վերացական ճանապարհով, այլ փոփոխությունը կատարելը միշտ հաշվի առնելով մեկ սկզբունք՝ քաղաքացիների իրավունքներն ավելանո՞ւմ են, թե պակասում. «Եթե այսօր որոշ դեղնակտուցներ ասում են, թե տարբեր տեսակետները պիտի համադրենք, դա անցած փուլ է: Միայն մի բանն է կարևոր՝ այս փոփոխություններով քաղաքացիների իրավունքներն ավելանո՞ւմ են, թե՞ պակասում: Ռեյտինգայինից հրաժարվելը նվազեցնում է քաղաքացիների դերակատարությունը, ուրեմն սկզբունքորեն սխալ է»: Ըստ նրա՝ տեղին չէ վարչապետի՝ խուճապի մատնվելը. «Վարչապետ ես, դու ծրագիր ես ընդունել, որ մեկ տարվա ընթացքում պիտի տեղի ունենան ընտրություններ, ինչո՞ւ ես խուճապի մատնվում: Էհ, ինչ, ինչի՞ համար է պանիկյորությունը, որ կեսգիշերով վազում ես պառլամենտ, ի՞նչ է պատահել: Խորհրդարանը նրա համար է, որ ինքնուրույն որոշում ընդունի: Դու էլ վարչապետ ես նրա համար, որ դրան այո, կամ ոչ ասես»: Պարույր Հայրիկյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է որպես վարչապետ շարժվել իր լծակներով. «Վարչապետ ես ընտրվել, քո լծակներով գործիր, առանց խուճապի, խուճապը շատ ենթակայական երևույթ է և իրավիճակի հետ կապված չէ: Քո խմբակցությունը քո թեկնածությունն է առաջադրում, որ մերժվի: Էհ, ընդհանրապես մի առաջադրեք: Տուն-տունիկ. մանկապարտեզում երևի վատ դաստիարակներ են ունեցել, երեխաներին տրվող ամեն բան չեն տվել նրանց, ուզում են չափահաս տարիքում ստանալ: Երկիրը մանկապարտեզի վերածելն անընդունելի է»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am