Նիկոլ Փաշինյանին հայտնի է դարձել ՀՀԿ-ի պայմանավորվածությունը

ՀՀԿ-ն մեծամասնություն չի, բայց իմ ունեցած տեղեկություններով իրենք իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ չգան քվեարկության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն ասում են, որ իշխանությունը խորհրդարանում ուներ այնքան պատգամավոների աջակցություն, որ անցկացներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Դիտակմանը, թե գործարար պատգամավորների վրա կառավարության կողմից ճնշումներ գործադրելու մասին տեղեկություններ կան, Փաշինյանը պատասխանեց, որ ճնշումներ չկան, եղել է պայմանավորվածություն, որ պետք է այս ընթացքում խնդիրները լուծեն, մարդիկ իրենց պայմանավորվածության համաձայն եկել են: Մի մասն էլ, չնայած պայմանավորվածությանը, չեն եկել քվեարկելու: «Ես անկեղծ եմ ասում՝ գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը ձեռնտու է միայն իշխանություններին, այսինքն՝ միայն մեզ: Այնպես չլինի, որ մենք հիմա ուզում ենք ընտրական օրենսգիրք փոխենք և այլն: Մենք խնդիր չունենք, էն հին համակարգը չի լինելու, էն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերելու, չեն առաջադրվելու, որովհետև այդ մարդիկ հազիվ ազատագրվել են: Ես, օրինակ, վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և ասել եմ՝ հլա մի հատ բացատրեք, ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավորի թեկնածու առաջադրվեք, էդքան փող ծախսեք, էդքան նեգատիվ ձեր վրա կենտրոնանա: Եվ մի քանի հոգի շատ անկեղծ ասել են՝ մեր ինչի՞ն ա պետք, մեզ կանչել են, ասել են՝ էսքան ձայն պիտի ապահովեք, գնացեք առաջադրվեք, էսքան էլ փող կծախսեք, ոնց ուզում եք, էդ ձայները ապահովեք: Հիմա էդ նույն մարդկանց ոչ մեկ չի ասելու՝ գնացեք առաջադրվեք, ձայն ապահովեք, ո՞ւմ հաշվին են նրանք ձայն ապահովելու»,- նշեց Փաշինյանը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am