Նիկոլ Փաշինյանը` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում կազմակերպելու շուրջ բարձրցված աղմուկին՝ նշելով, որ հանձնարարել է ճշտել, թե ինչ ֆորում է, ով է կազմակերպում, ինչի համար: «Ինձ համար ընտանիքը և ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է»,-  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով մի դեպք. «Վերջերս երբ Փարիզում էի, սենյակում սուրճ պատվիրեցի, որը բերեց մի երիտասարդ տղա ու ասաց՝ բարև Ձեզ, պարոն վարչապետ: Հարցրեցի՝ հա՞յ ես, ասաց՝ հա, Հայաստանի էսինչ քաղաքից եմ: Ասացի՝ բա հեղափոխություն ա, ներգաղթ, չես մտածե՞լ, ասաց՝ չէ, հազիվ եմ փախել ու ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, ով ևս իմ բնակավայրից է: Սա ինչի՞ համար եմ ասում: Ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ում ու ցանկացած այլ երկրում կան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Եթե կան էդ մարդիկ, ի՞նչ ենք անում. սովետում պարզ էր ամեն ինչ՝ տանում էին, բանտ էին նստեցնում: Էսօր ի՞նչ ենք անում: Ինձ համար որպես վարչապետ, ինչքան էդ թեման քիչ բարձրանա, էնքան լավ: Դա գլխացավանք ա: Հեսա կասեն՝ պաշտպանում են, խարխլում են ընտանիքի հիմքերը և այլն: Եկեք որոշենք՝ ինչ ենք անում, ՔՕ-ում հոդվա՞ծ ենք ավելացնում, ՀՀ-ից դո՞ւրս ենք հանում, թե ասում ենք՝ քարոզչություն մի տարեք.... Ես մտածում եմ՝ մեր կառավարությունը դեռ ինչ-որ ձևով էս հարցից կխուսափի, բայց 20-30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է կառավարություն, որ առերեսվելու է էս պրոբլեմի հետ ու այդ օրը պետք է որոշում կայացնի՝ տանկերը հանո՞ւմ ա, թե՞ ճանաչում ա էդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում, որը ցանկացած պետության մեջ տոկոս ունի»,- նշեց Փաշինյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am