Նորմա՞լ է, որ իր տնից 100 մետր չի գնում աշխատելու նպաստից չզրկվելու համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, և երկիրը պետք է կարողանա զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստի եզրափակիչ ելույթում: «Հայաստանում մենաշնորհներն իմաստ չունեն, որովհետև մենք փոքր շուկա ենք: Մենք չպետք է մտածենք, թե ներքին շուկան ոնց բաժանենք, որ ում ինչ հասնի: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որ մեր տնտեսությունը միտված լինի արտահանմանը: Մենք պետք է մտածենք այնպիսի արտադրանք տալու մասին, որ կարողանանք արտահանել, դրանից բացի, կարողանանք տուրիստների մեծ հոսք ապահովել: Մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև աղքատության խնդրին՝ ընդգծելով, որ դրա լուծման ամենամեծ միջոցն աշխատանքը խրախուսելն է: «Տեսեք՝ ինչքան են խոսում աշխատատեղերի խնդրի մասին: Այս ընթացքում որ գործարան գնացել եմ, ասել են՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարողանում լրացնել: Բայց մենք տարիներ շարունակ չաշխատելը խրախուսել ենք, դա ինչ-որ տեղ ունեցել է քաղաքական ենթատեքստ: Մենք պետք է մարդկանց ապացուցենք, որ զրոյից կարելի է աշխատել, փող ստանալ, հարստանալ: Դրա համար մարդկանց պետք է քաջալերել: Ուր գնում ենք, ասում են՝ օգնեք, մենք պետք է հստակ ուղերձ հղենք հասարակությանը, որ ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող օգնել այն մարդկանց, որոնք իրենց վրա չեն աշխատում՝ սկսած լեզուների իմացությունից, կրթական մակարդակի բարձրացումից, վերջացրած հմտությունների ավելացմամբ: «Լավ, մի ամիս 20 հազար դրամ տվեցին, երկրորդ ամիսը, 10-րդին տվեցին. մենք դա նորմա՞լ ենք համարում: Նորմա՞լ է, որ իր տնից 100 մետր չի գնում աշխատելու նպաստից չզրկվելու համար: Սա դեգրադացման ճանապարհ է: Մենք մադկանց զրկում ենք հույսից, ասում ենք՝ այ դու աղքատ եղիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա անընդունելի մոտեցում է:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am